Լրահոս
Կարևոր


Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ և զիջել մրցակցին:

Մադոյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Վասիլի Չեբոտարիի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում 4:1 հաշվով հաղթել էր իսպանացի Սերխիո Մարտինեսին:

Երեկ ռինգ դուրս եկած Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) ևս չեն կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է իռլանդացի Քելին Քեսիդիին, իսկ Գարբոյանը 0-5 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջատ Հուսեյնովին։

Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրի նկատմամբ, իսկ երկրորդ մենամարտում ուժերն էր չափել բելգիացի Նոա Հաջիտի հետ և երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին` 5:0։ Ռուդոլֆ Գարբոյանն էլ մեկնարկում 5:0 հաշվով հաղթանակի էր հասել Սինգապուրի ներկայացուցիչ Սյուան Տեյո Վեյի նկատմամբ։

Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակչում մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը: Մանասյանն ավելի վաղ 4:1 հաշվով առավելության էր հասել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի նկատմամբ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Չալոյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել էր կանադացի Ալեքսիս Բարիերեին: Բազեյանը մեկնարկում 5:0 հաշվով առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ հաջորդ փուլում 0:5 հաշվով պարտվել էր պուերտոռիկացի Ժոզե Տիրադոյին՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ։

Կանանց թիմից հանդես են եկել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Անուշ Գրիգորյանը մեկնարկում 1:4 հաշվով զիջել է հարավկորեացի Ջույուն Յունին, Տաթևիկ Խաչատրյանը 0:5 հաշվով պարտվել է չիլիացի Դենիսե Բրավոյին, Էլիդա Քոչարյանը 1:4 հաշվով զիջել է մեքսիկացի Գուադալուպե Սոլիսին, իսկ Անի Հովսեփյանը 0:5 հաշվով պարտվել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Մարիա Մորոնտա Էրնանդեսին։

Հիշեցնենք՝ Իտալիայում կայացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարին հայտավորվել էին շուրջ 120 բռնցքամարտիկներ. յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ էր հաղթել առնվազն 4 մենամարտ։

Իտալիայում խաղարկվել են տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր: Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թայիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում:

Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանvFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները