Լրահոս
Կարևոր


Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը

Հասարակություն

Բրյուսելում նետված 300 ու մի քիչ միլիոնանոց ողորմությունը ծանրագույն հարված էր Հայաստանի իշխանության համար: Լայնորեն թմբկահարված ու փչված հանդիպումը միանգամից փսկեց՝ ի ցույց դնելով արևմտյան սպասումների ողջ սնանկությունը: Իշխանություններն, ըստ երևույթին, այս ֆիասկոյի հոտը գլխանց առել էին, ու պատահական չէր հանդիպմանը նախորդած օրերին մի շարք իշխանավորների՝ սպասումների նշաձողն իջեցնելու հանրային փորձերը: Բայց արդեն ուշ էր, և ֆիասկոն կայացավ: Ինչպես հայտնի վեպում է ասվում՝ ինչպիսի՛ հարված դասականի կողմից: Բայց հարվածը միայն իշխանությանը չհասցվեց, այլև, գուցե և ավելի ծանր, կամ նույնիսկ մահացու՝ իրենց «եվրոպամետ» հռչակած մարդ-կուսակցություններին, որոնք, ի տարբերություն իշխանությունների, նույնիսկ վերը ասված նշաձող իջեցնելու փորձերը չարեցին, այլև «գազ էին տալիս» մինչև վերջին րոպեն:

Այսպիսով, Արևմուտքը ոչ միայն իշխանությունների ու նրանց գլխավորի գինը հրապարակեց, այլև այդ իշխանությունների փոխարինողի դերին հավակնող «արևմտամետների»: Ինչո՞ւ: Տեղեկատվության պակասը ենթադրությունների դաշտ է բացում: Իշխանություններին այսպես դաժանորեն «քցելու» պատճառ կարելի է ենթադրել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու զինակիցների կողմից արևմտյան պատվերների ակնհայտ «թերակատարումը» (ռուսները ոչ միայն Հայաստանից չեն հանվել, այլև արդեն Ղարաբաղում, Սյունիքում ու Տավուշում են, Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և այլն): 

Բրյուսելյան հիասթափությունից հետո նրանք փորձում էին արևմտյան դեսպանատներում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, և այդ կենտրոններից նրանց բացատրել են, որ ակնհայտ է փաշինյանական իշխանության պիտանիության ժամկետի ավարտը: Ամերիկացիներն ի տարբերություն մեր ոգևորված «արևմտամոլների» գիտակցում են, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Իրանը, և այդքան դյուրին չի լինելու նրանց հետ պայքարը տարածաշրջանի համար, հատկապես Հայաստանում ունեցած նման «դաշնակիցներով»: Խորհրդանշական ու հետն էլ մաս-մաս խոստացված գումարը քաղաքականության ու դիվանագիտության լեզվով նշանակում է՝ «հեռացող» Փաշինյանի հետ անիմաստ է հեռանկարային ծրագրեր իրականացնել: Իսկ նրա թիմը խիստ խոցելի է. մի մասը վտանգի դեպքում անմիջապես կլքի նրան, մի զգալի հատված էլ՝ արևմուտքի համար կասկածելի անձինք են, որոնք, ըստ իրենց աղբյուրների, ներդրված են իքս ժամի իքս գործողության համար: 
Իսկ «արևմտամետ» մարդ-կուսակցություննե՞րը: Նրա՞նց ինչու «քցեցին»: Սրանց հայտարարություններին, հրապարակումներին, կեցվածքին ու պահվածքին ուշադիր հետևողը միանգամից կհասկանա, որ գործ ունի քաղաքական մտածողության, ինտելեկտի, վերլուծականության ու հանրային իմիջի ամենացածրագույն աստիճանի հետ: Իսկ Արևմուտքն, անկասկած, ուշադիր հետևող է և հասկացել է, որ սրանց վրա խաղադրույք անելով՝ անխուսափելիորեն տանուլ է տալու: Միանգամից և ամեն ինչ: Այսինքն՝ իր հարավկովկասյան մեծ խաղը: 
Արևմուտքը համոզվել է, որ սրանց քաղաքական կերպարը պարզապես անվանարկում է արևմտականության գաղափարը: Ուստի և բացահայտեց, որ այս մարդ-կուսակցություններին Նիկոլի իշխանության փոխարինող ու տարածաշրջանային դերակատարներ չի տեսնում: Կարելի է ենթադրել, որ իշխանությունները սովոր մանիպուլյացիաներով որոշ ժամանակ անց կմարսեն Բրյուսելյան ֆիասկոն, բայց թե «արևմտամետներն», իրենց կասկածելի կարողություններով, ինչպե՞ս են մարսելու և մարսելո՞ւ են, արդյոք, դժվար է ասել:

Հակոբ Սերոբյան 

Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակի ճանապարհն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան