Լրահոս
Կարևոր

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հասարակություն

Դիլիջան, 18 Օգոստոս, 2026թ․– Հայաստանի մարզային երիտասարդների համար նոր կրթական և մասնագիտական հնարավորություններ ստեղծելու նպատակով «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Գործընկերությունը միավորում է երկու կազմակերպությունների փորձն ու ներուժը՝ աջակցելու դպրոցականներին, ուսուցիչ-առաջնորդներին և համայնքներին՝ իրենց կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է համատեղ նախաձեռնություններ, որոնք կօգնեն «Դասավանդի′ր հանուն Հայաստանի» և «Սերունդ» դպրոցի վերափոխման ծրագրերի շրջանակներում ներգրավված երիտասարդներին, ինչպես նաև «Ուսուցչական առաջնորդության» մագիստրոսական ծրագրի մասնագետներին ավելի լավ ճանաչել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում կրթության, մասնագիտական աճի և կարիերայի հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, համագործակցությունը կխթանի ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացումը և երիտասարդների առաջնորդական, հաղորդակցական ու այլ փափուկ հմտությունների ձևավորումը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ և աշխատարաններ դպրոցներում, ներկայացնել «Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցի կրթական ծրագրերը, իրականացնել թեմատիկ քննարկումներ ուսուցիչ-առաջնորդների համար, ինչպես նաև ներգրավել ոլորտի փորձագետների՝ սոցիալ-հուզական ուսումնառության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և առաջնորդության թեմաներով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Տավուշի մարզի դպրոցների և համայնքների երիտասարդների ներգրավմանը համատեղ կրթական և համայնքային նախաձեռնություններում։

Ստորագրված հուշագիրը հիմնված է փոխադարձ վստահության, թափանցիկության, ներառականության և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։ Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու երեխաների պաշտպանության, անձնական տվյալների պահպանման և պատասխանատու հանրային հաղորդակցության բարձր չափանիշներ։

«Այս համագործակցությունը նոր քայլ է դեպի կրթության և աշխատաշուկայի միջև ավելի ամուր կապերի ձևավորում։ Այն նպատակ ունի օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը, կատարել գիտակցված մասնագիտական ընտրություն և վստահությամբ կառուցել իրենց ապագան՝ անկախ նրանց գտնվելու վայրից», ասել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի փոխտնօրեն Գոռ Նազարյանը:

«Հաշվի առնելով մեր երկու կազմակերպությունների նպատակների ու արժեքների նմանությունը, կարծում եմ, այս համագործակցությունն ուղղակի անխուսափելի էր։ Կասկած չունեմ, որ, համատեղելով մեր գիտելիքներն ու փորձառությունը, կկրկնապատկենք մեր աշխատանքի արդյունավետությունը՝ Հայաստանում կրթության ոլորտի ու համայնքների զարգացման համար», ասել է «Գրին Ռոք» հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

 

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնող կազմակերպություն է։ Իր հիմնական ծրագրերի՝ «Ուսուցիչների առաջնորդության», «Սերունդ» դպրոցի փոխակերպման ու ԱԲ հեղինակային դպրոցի, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագրի, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի և Հանրային քաղաքականության լաբորատորիայի միջոցով հիմնադրամը խթանում է կրթության ոլորտում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականությունների մշակումը՝ ամեն տարի դրական ազդեցություն ունենալով ավելի քան 20,000 սովորողի կրթական փորձառության վրա։

Գրին Ռոք բարեգործական հիմնադրամն իրականացնում է համայնքային զարգացման երկարաժամկետ ծրագրեր Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում՝ երեք հիմնական ուղղություններով՝ արվեստ և մշակույթ, համայնք և կայուն զարգացում։ Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է Ապիցիուս Արմենիա Հյուրընկալության միջազգային դպրոցը, որը ստեղծվել է Գրին Ռոք հիմնադրամի և Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դիլիջանում գործող դպրոցը նպատակ ունի Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն հյուրընկալության և խոհարարական արվեստի ոլորտներում՝ զարգացնելով ոլորտի նոր սերնդի մասնագետներին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ ԴավթյանՍտեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ ԳևորգյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին