Լրահոս
Կարևոր


Բայց ինչու՞ հրաժարական տվեց, իր կամքո՞վ, ցանկությա՞մբ

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՈՂԱՏՈՒԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՊՏՈՒԿՆԵՐԸ։ Կամ Արսեն Մարտոյանը կհաղթի նիկոլին

Այսօր առավոտյան երկու դրվագ իրար խառնվեց։ Ճնշված, նվաստացած դեմքով հայրենադավը կարճ խոսքով հայտարարեց իր հրաժարականի մասին՝ միաժամանակ շեշտելով, թե մնալու է վարչապետի պաշտոնակատար։ Նույն այդ րոպեներին մեկ էլ նկատեմ, որ որդուս ուսերին կապտուկներ են։ Հարցնում եմ՝ ինչու՞։ Պատասխանը կարճ էր՝ բերման ենարկելիս, երբ ոստիկանները հերթական անգամ ծառայում էին այսօր հրաժարական տված հայրենադավին։ Դստերս ոտքի մեծ կապտուկն արդեն նախօրեին էի տեսել։ Ծառայողներն անգամ աղջիկներին չէին խնայել։

Հիմա ասեմ՝ ինչու կապտուկները հիշեցիհրաժարականի պահին։ Լուսանկարներում Արսեն Մարտոյանն է։ ՀՅԴ երիտասարդական միության անդամ, ՀՅԴ Պատանեկան միության պատասխանատուն, ՀՅԴ Կամավորական Շարժում ՀԿ վաշտերի կազմում մեր հարյուրավոր ընկերների հետ 2020 թ. սեպտեմբեր 27-ին առաջնագիծ մեկնած։ Մատաղիսում ստացել էր ծանր վիրավորում։ Հրաշքով փրկվել էր։ Դիպուկահարի փամփուշտն անցել էր ողջ մարմնով ու բարեբախտաբար չէր վնասել որեւէ օրգան։ Անցնող ամիսների բողոքի ցույցերին պարբերաբար բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Այս լուսանկարում նրան ուղղակի ծեծում են հայրենադավի ծառաներն ու քարշ տալիս։ Հաջորդ օրը տխությամբ ասաց՝ ափսոս, Դաշնակցության զինանշանը կորավ։

Ինչու՞ այս ամենը գրեցի։ Այսօր հայրենադավի հրաժարականի հայտարարությունը քամհարանքով ընդունվեց, եւ այդպես էլ կլիներ։ Բայց ինչու՞ հրաժարական տվեց։ Իր կամքո՞վ, ցանկությա՞մբ։ Համոզված եմ՝ ՈՉ։ Չլինեին մեր երիտասարդների կապտուկները, չէր լինի այս հրաժարականը։ Հիշեք՝ որտեղի՞ց սկսեցինք։ 2020 թվական, նոյեմբերի 11, Թումանյան փողոց, 15։00 մոտ 200 հոգով հավաքված էինք ու ծովածավալ ոստիկանություն։ Հանկարծ Հրանտ Մարգարյանի բացականչությունը՝ նիկոլ, դավաճաաան… ու գնաց։

Ոստիկանության շղթան ճեղքելով՝ արդեն Ազատության հրապարկում էինք, հազարավորները։ Հետո երթ, երեկոյան տասնյակ բերման ենթարկվածներ։ Իշխան Սաղաթելյանի, իմ, Վանեցյանի, Արծվիկի ու մի քանի տասնյակ մարդականց դեմ քրեական գործ, կալանքներ, դատարանների իրավաչափ որոշումներ։ Սաքոն Կարապետյանը, Գերասիմը, մեր տասնյակ տղաներ ոստիկանության մշտական այցելուներ դարձան։ Հեշտ չէր։ Ձմեռ, ցուրտ, անհաշիվ ոստիկաններ։ Ու պայքար։ Անդադար պայքար։ Երբեմն դանդաղ, երբեմն՝ ուժգին։ Վրանային ճամբարներ Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում։ Պայքարի տեսանելի ու անտեղ գործիչներ։

Մեր հազարավոր ընկերներով։ Շատերը՝ պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում եղած, ու միայն նոյեմբերի վերջին Երեւան վերադարձած։ Շատերը՝ Հայրենիքում հաստատված ու խաղաղ կյանքը թողած փողոց իջած։ Կտա՞ր այսօր հրաժարական հայրենադավը, եթե չլիներ այս ամենը։ Ոչ, վստահ՝ ոչ։ Նա արդեն ընտանիքի հետ առանց կառավարական ամառանոցների, թիկնազորի, վայելքների չի պատկերացնում իր կյանքը։

Այսօր հայրենադավը հայտարարեց իր հրաժարականի մասին, շեշտեց, որ մնում է պաշտոնակատար, ասաց՝ վախվորած։ Ու երբ տեսնում էի նրա խեղճացած, խամրած աչքերի հայացքը, աչքիս առջեւ մեր հարյուրավոր երիտասարդների կապտուկներն էին ու Արսեն Մարտոյանը։ Նրա կողքին վստահ կլինեին իր հետ նույն մարտում զոհված Գեղամը Մուշեղյան, ուսանողական միությունից Կիմը Խաչատրյան, Հրազդանից ընկերներով կշտապեր Մհերը Հարությունյան, մեր Ճուտը, մեր տղերքը, որ այսօր չկան։ Ընկան։ Նրանք կապտուկ չստացան հայրենադավի դեմ պայքարում։ Նրանք նահատակվեցին հանուն Հայրենիքի։ Իսկ այսօրվա հրաժարականի հայտարարությունն այդ կապտուկների պարտադրանքն էր։ Արսեն Մարտոյանն ու ընկերները էլի շարքերում են։ Կանգնած ձիգ, քանի որ պաշտպանում են Հայրենիքը, հայրենադավներից, նիկոլիզմից։ Ու կՀԱՂԹԵՆ»։

 

 

 

Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին