Արտակարգ դեպք. Վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա հետիոտնի. վերջինիս 2 ոտքերն ամպուտացվել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ`35-ամյա վարորդիկողմից 22-ամյա հետիոտնին վրաերթի ենարկելու փաստի առթիվ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։