Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից յուրաքանչյուրի գործողության և պարտադրանքի արդյունքն է․ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաշվի առնելով, որ ֆեյսբուքյան հայտարարությունները քիչ առաջ ստացան իրավական հիմք, այն է Հանրապետության նախագահը այսօրվա հրամանագրով ընդունեց կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ տեղին է մի քանի դիտարկում անելը.
1) Մի քանի ամիս առաջ` փետրվարի 7-ին «իշխանական» խմբակցությունը բառացիորեն հայտարարել էր «հասարակության լայն շերտերի շրջանում ՉԿԱ արտահերթ ընտրությունների պահանջ»: Իշխանական վարքագիծը այն էր, որ լինելու են հերթական, այլ ոչ թե ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ: Այդ ժամանակ ևս բնականաբար ԿԱՐ այդ հանրային պահանջը, ուղղակի հատկապես մարտ ամսին գործող իշխանության րոպե շուտ հեռանալու պահանջը դարձել էր ԾԱՅՐԱՀԵՂ բարձր, հենց միայն որին ի պատասխան եղավ հրաժարականի խոստումը: Այսինքն քաղաքական և հասարակական ՃՆՇՄԱՆ արդյունքում:
2) Հասարակության մի ստվար զանգված ամիսներով մասնակցում էր հանրահավաքներին` այս խայտառակ կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ պահանջով: Ընկերներիս հետ միասին ես ևս մասնակցում էի ցույցերին, հիշում եմ միակ մտահոգությունը «սրանք վերջը հրաժարական կտան, թե չէ»:
Հարգելիներս Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ գործողության և ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ արդյունքն է..»։