Ինչու հենց այսօր
ՔաղաքականությունՀիշեցնենք, որ հեղափոխությունից մեկ տարի անց Ազգային ժողովն ապրիլի 9-ին ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: Հայաստանում այդ տոնը նշվել է մեկ անգամ՝ նույն թվականի ապրիլի 27-ին, Նիկոլ Փաշինյանը եւ այլ պաշտոնյաներ այդ օրը Հանրապետության հրապարակում խորոված-փարթի էին կազմակերպել, իսկ 2020-ին համավարակով պայմանավորված այդ օրը չնշվեց: Այս տարի եւս տոնական միջոցառումներ նախատեսված չեն, իշխանությունը ծառատունկի մասին է հայտարարել, Նիկոլ Փաշինյանը որոշեց այն նշանավորել իր հրաժարականով: