Նիկոլ Փաշինյանի նամակ է գրել Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով, որ չի մեկնելու Մոսկվա
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Հարգելի պարոն նախագահ,
Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել
Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին
մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն
ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ
ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք
իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է
մեր աշխատակազմերի միջև:
Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ
եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր
միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ
քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ
պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին
միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների
բարեկամության համար:
Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա
քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի
հարցերը:
Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»: