Այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեց ԵԿՄ-ի վարորդներից մեկը, նա դատարանին, ըստ էության,գործի հետ առնչվող ոչինչ չհայտնեց։ Նա 2016 թվականի ապրիլին անձանց տեղափոխել է Արցախ։
Ըստ պաշտպան Գուրգեն Գրիգորյանի` վարորդը ընդհանրապես առնչություն չունի գործի հետ, եւ հարց է առաջանում` ինչո՞ւ է նախաքննական մարմինը նրան որպես վկա ներգրավել։
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ երեքշաբթի։
Հիշեցնենք`Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար: