Եվրոպական թոփ ակումբները կապ են հաստատել Լևանդովսկու հետ
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք առաջատար ակումբներ: Նրանցից մի քանիսն արդեն կապ են հաստատել 32-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ, հայտնում է Sky Sport Germany-ն:
Այդ հետաքրքրությունը չի անհանգստացնում «Բավարիային», որտեղ վստահ են, որ Լևանդովսկին չի հեռանա ակումբից:
իշեցնենք, որ լեհ հարձակվողը 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 43 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: