Պաշտոնական Պենտագոնը ուղղակի հաստատեց, որ շարունակելու է զինել թուրքերին ընդդեմ Հայերի. Իրավաբան
Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկու օր առաջ անդրադարձել էի Բայդենի արտահայտությանը, որը ուղղակի կարճաթև իլուզիա էր մարդկանց մոլորեցնելու համար:
Այսօր արդեն Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն տերմինի կիրառումը չի կարող որևիցե ազդեցությունը ունենալ ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա. դրանք էլ ավելի են սերտանալու, թուրքիան էլ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է և ԱՄՆ դաշնակից:
Կարճ ասած` պաշտոնական Պենտագոնը ուղղակի հաստատեց, որ շարունակելու է զինել թուրքերին ընդդեմ Հայերի: