Լրահոս
Կարևոր


Ո՞ր բևեռում է լինելու Խաչիկ Ասրյանը

Քաղաքականություն

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելուն են երբևէ եղած ամենաբևեռացված ընտրությունները։ Ընդ որում բևեռները ոչ միայն գաղափարական են լինելու, այլև անձերով պայմանավորված, արտաքին աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ պայմանավորված և ի վերջո անգաղափարաբանությամբ պայմանավորված։ Այո, զարմանալ պետք չէ, քանի որ կան ուժեր, որ որևէ գաղափարի չեն դավանում, մեծ հաշվով, հասկանալի չէ, թե ինչ են քարոզում, բայց նրանք կան ու գործում են, հաճախ նաև քաղաքական օրակարգ են ձևավորում և առաջ տանում։

Այդուհանդերձ, իշխանության մասով ամեն ինչ պարզ է՝ չկա գաղափարախոսություն, չկա տեսլական, նույնիսկ չկա ցանկություն դրանցից որևէ մեկն ունենալու։ Քաղաքական դաշտում, իշխանության կողքին հարմարավետ տեղավորվել են նաև Նիկոլի գրպանային ընդդիմադիրները, որոնց վրա դրված է հակառուսականություն քարոզելու գիծը։ Սրանք են այն ուժերը, որոնց գաղափարական հենքը հասկանալի չէ, միայն հակառուսական տրամադրություններ են գեներացնում։ Քաղաքական դաշտի մի քանի ուժեր գոյություն ունեն բացառապես լիդերի շնորհիվ, այսինք ինստիտուցիոնալ առումով «չկա լիդերը, չկա նաև քաղաքական ուժը» իրավիճակն է։ Այստեղ նույնպես գրեթե զրոյական է գաղափարական հենքը։

Երկար չնկարագրելու համար փաստենք, որ Հայաստանում դասական առումով քաղաքական հստակ բևեռներ չկան, օրինակ՝ աջեր, ձախեր, ցենտրիստներ, պահպանողականներ, ազգայնականներ և այլն։ Սակայն առաջիկա ընտրական գործընթացներով պայմանավորված ուրվագծվում են որոշակի բևեռներ, որոնք հենվում են կոնկրետ գաղափարախոսությունների և արժեքների վրա։ Առիթ ունեցել եմ ասելու, որ բազմաթիվ են ինչ-որ «մետ»-երով քաղաքական ուժերը, բայց ազգային արժեքների վրա հենվածները բացակայել են։ Դա է նաև պատճառը, որ մեր երկիրն այսօր այս ողբալի վիճակում է։ Հնարավոր բոլոր ապազգային տարրերն ու երևույթները ներխուժել ու ներմուծվել են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։

Հիմա ազգային գաղափարների և արժեքների քարոզչությամբ ու ամրապնդմամբ է հանդես գալիս Խաչիկ Ասրյանն իր Հայոց Արծիվներ.Միասնական Հայաստան կուսակցությամբ։ Այսինքն Ասրյանը հանդես է գալիս ազգայնական դիրքերից, ինչը կարող է ի վերջո ձևավորել մի բևեռ, որում կհամախմբվեն հայրենիքի պաշտպանության բոլոր հերոսամարտերով անցած, ազգային արժեքներ դավանող և օտարամոլ ու պետականաքանդ երևույթները մերժող ուժեր և գործիչներ։

Եղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանը Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»