Ապրիլի 20-ին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային հիվանդության եւս մեկ շտամմ է հայտնաբերվել
Ապրիլի 20-ին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային հիվանդության եւս մեկ շտամմ է հայտնաբերվել, որով շտամմների ընդհանուր թիվը հասել է 139-ի։ Միաժամանակ, հարավ-աֆրիկյան շտամմն արդեն տարածվել է 87 երկրում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Բրազիլական եւ ճապոնական շտամմները արդեն առկա են 54 երկրում։ Հնդկաստանում հայտնաբերված մուտացիաները այժմ առկա են դեռ միայն Հնդկաստանում, սակայն դրանք չափազանց վտանգավոր են եւ կարելի է ասել՝ վճռորոշ դեր են խաղում այն ողբերգական համաճարակային իրավիճակում, որն այժմ առկա է Հնդկաստանում։ Իններորդ շաբաթն անընդմեջ աշխարհում կորոնավարակի տարածման տեմպերն ավելանում են։ Վերջին մեկ շաբաթում ընդհանուր վարակման դեպքերը կազմել է 5,7 միլիոն մարդ, մահացության ընդհանուր դեպքերը 87 հազար է։