Լրահոս
Կարևոր


«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Պատերազմի ավարտից հետո ծագումով հայ բժիշկները մեկտեղել են իրենց ջանքերն ու դրամահավաք կազմակերպել։ Նրանց հաջողվել է 940 000 դոլար հավաքել, որով էլ 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաները գերժամանակակից պրոթեզներ են ստանում։

 Պրոթեզավորման և վերականգնման կենտրոններից մեկի բակում բազմաթիվ տղաներ են հավաքված` իրար հետ ակտիվ զրուցում են։ Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած երիտասարդներն են, որոնք այնքան են իրար տեսել նույն վայրում, որ արդեն ընկերացել են։ Այսօր տղաներին պետք է պրոթեզներ տրամադրեն` վերջին սերնդի և բազմաֆունկցիոնալ։ Դրա համար Ռուսաստանից Հայաստան է ժամանել անվանի մասնագետ Տիգրան Ղարիբյանը (որպեսզի օգնի պրոթեզների տեղադրման հարցում), ինչպես նաև ամերիկահայ բժիշկներ, որոնք կազմակերպել են դրանց ձեռքբերման դրամահավաքը։

Մոտենում ենք տղաներին, որոնք խոսակցությունն ընդհատում են և անմիջական զրույցի բռնվում մեզ հետ։ 20-ամյա Շահեն Բաբայանն «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոն է եկել ձեռնափայտով, սակայն էլեկտրոնային պրոթեզի տեղադրումից հետո առանց դրա է հեռանալու այստեղից։

Пациенты центра протезирования и реабилитации Интерорто
Պրոթեզավորման և վերականգնման կենտրոնի բակում հավաքված տղաները սպասում են պրոթեզավորման իրենց հերթին

Շահենը պատմում է, որ ժամկետային զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը, և հերթական մարտերի ժամանակ`հոկտեմբերի 28-ին, հայտնվել ԱԹՍ–ի թիրախում։ Վիրավորման արդյունքում ծնկից ներքև ոտքն ամպուտացրել են։ 

«Դեպքից հետո առաջին երկու օրը մի փոքր այն չէի` չգիտեմ, ոչ մեկին չէի ուզում տեսնել, բայց հետո անցավ ամեն ինչ։ Հիմա ոչ մի բանից չեմ ամաչում` ոնց կքայլեմ, կերևա, որ պրոթեզ եմ կրում, թե ոչ... թող ամաչեն նրանք, ովքեր չեն գնացել պատերազմ»,–ասում Շահենը։

 Получивший протез Шаген Бабаян в центре протезирования и реабилитации Интерорто
Շահեն Բաբայան

Շահենն Արարատի մարզից է։ Որոշել էր բանակից զորացրվելուց հետո այգեգործությամբ զբաղվել։ Հիմա միակ խնդիրը հենց աշխատանքն է։ Ասում է` ճիշտ է, կկարողանա մեքենա վարել, սակայն այն փչանալու դեպքում ներքևի մասը զննել, սարքել չի կարող։ Առայժմ չի որոշել` ինչով է զբաղվելու դրա փոխարեն, սակայն վստահ է` ինչ–որ աշխատանք անպայման կգտնի։ Ավելին, Շահենը մյուսն տղաներին էլ կոչ է անում չհուսահատվել, քանի որ կարծում է` եթե հուսահատվեն, ինչքան էլ որակյալ պրոթեզ ունենան, մեկ է` չեն կարողանալու լավ քայլել և իրենց տեղը գտնել կյանքում։

Շահենի կողքին Էրիկն է նստած, որը նույնպես ոտքի պրոթեզավորման կարիք ունի։ Էրիկ Գրիգորյանը Շուշիից է։ Նա նույնպես ժամկետային զինծառայող է եղել պատերազմի օրերին։ Պատմում է, որ կասետային ռումբի հարվածից է վիրավորում ստացել։

Получивший протез военнослужащий Эрик Геворкян в центре протезирования и реабилитации Интерорто
Էրիկ Գրիգորյանն առաջին քայլերն է անում պրոթեզով

«Հիմա ուսումնական պրոթեզ եմ կրում։ 6 ամիս է արդեն։ Առաջին օրերին անհարմար էր, բայց հիմա սովորել եմ, չնայած այսօր պետք է հիմնականը տեղադրեն, որն ավելի լավն է լինելու։ Ամեն ինչին էլ հարմարվել ու ամեն բարդություն հաղթահարել է պետք։ Դժվարությունից փախչել պետք չէ»,–ասում է Էրիկը։

Մեր խոսակցությունը կիսատ է մնում. Էրիկին կանչում է ՌԴ–ում Ottobock գերմանական ընկերության տնօրեն, տեխնիկ-օրթոպեդ Տիգրան Ղարիբյանը։ Ղարիբյանն Էրիկի ոտքին էլեկտրոնային պրոթեզ է տեղադրում և ցուցումներ տալիս` ինչպես քայլ գցի, ծունկը ծալի։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր։ Այդպես... Շուտով միասին ֆուտբոլ ենք խաղալու»,–ոգևորում է Ղարիբյանը։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян занимается с пациентом в центре протезирования и реабилитации Интерорто
Տիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը

Նա հերթով տեղադրում է տղաների պրոթեզները, կարգավորում դրանք, ցույց տալիս, թե ինչպես պետք է լիցքավորեն, ինչ անեն քայլելիս հավասարակշռությունը չկորցնելու համար։ Ղարիբյանը կամավոր 3 շաբաթով Հայաստան է ժամանել, որպեսզի տղաներին օգնի պրոթեզների հարցում։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации Интерорто
 
Տիգրան Ղարիբյան

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ կարող էի օգտակար լինել զինվորներին, Հայաստանին։ Ի դեպ, տղաները հոգեբանական խնդիրները հաղթահարել են. առաջին անգամ շփվելիս նրանց աչքերում տեսա, որ հրաշքի են սպասում։ Իհարկե, հրաշք տեղի ունենալ չի կարող` այն, ինչ բնականից է լինում, արհեստականը չի կարող փոխարինել։ Սակայն մենք ամենալավ պրոթեզներից ենք տեղադրում»,–պատմեց Ղարիբյանը։

Մասնագետը վստահ է` մինչև իր գնալը պրոթեզավորված տղաների հետ կկարողանան ֆուտբոլ ու բասկետբոլ խաղալ։

Директор немецкой компании Ottobock в России, техник-ортопед Тигран Гарибян в центре протезирования и реабилитации Интерорто
Տիգրան Ղարիբյան

Ղարիբյանին շատ չենք զբաղեցնում` տղաները սպասում են նրան։ Տեսնելով, թե ինչպես է միջանցքում քայլելով պրոթեզը փորձարկում տղաներից մեկ ուրիշը` Ղարիբյանը ոգևորում է, սխալները նշում։ Տղաների քայլելով ոչ միայն Ղարիբյանն է ուրախանում, այլ կենտրոն ժամանած ամերիկահայ բժիշկները, որոնք դրամահավաք են կազմակերպել և 940 000 դոլար հավաքել պրոթեզներ գնելու համար։

Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը ժպիտը դեմքին է հետևում տղաների` պրոթեզն այդքան շուտ իրենց «ենթարկեցնելուն»։

Президент Армянской медицинской ассоциации США Кевин Галстян в центре протезирования и реабилитации Интерорто
 
Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյան

«Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր զինվորին ապահովել որակյալ բժշկական օգնություն։ Երբ իմացանք, որ նոր հիմնադրամ է բացվում`Eternal nation foundation-ը, որոշեցինք համատեղել բոլոր բժիշկներով մեր ջանքերը։ Ես անձամբ մանկաբարձ–գինեկոլոգ եմ, սակայն ավելի շատ կազմակերպչական հարցերով եմ զբաղվում հիմա։ Շարունակելու ենք օգնել տղաներին` մինչև որևէ բանի կարիք չունենան»,–ասաց Գալստյանը։

«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյանն ասում է` հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից են նախաձեռնող բժիշկները, սակայն անգամ աշխարհի ամենահեռավոր երկրներից ունեն մասնակիցներ։ Կենտրոնի տնօրենի խոսքով` կկարողանան պրոթեզավորել 85 զինվորի։

Директор центра протезирования и реабилитации Интерорто Артур Петросян
«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյան

Կենտրոնում անվճար սկզբունքով է իրականացվում ոչ միայն պրոթեզավորումը, այլ նաև պատերազմում վիրավորվածների վերականգնումը։

Շահեն Բաբայանն ու Էրիկ Գևորգյանը«Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնումՏիգրան Ղարիբյանը տղաներից մեկին ցուցումներ է տալիսՏիգրան Ղարիբյանը գնդակ է խաղում տղաներից մեկի հետՏիգրան Ղարիբյանը ցույց է տալիս` ինչպես լիցքավորել պրոթեզը«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնՏիգրան Ղարիբյանը տեղադրում է տղաներից մեկի պրոթեզը«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոն«Ինտերօրթո» պրոթեզավորման և վերականգնման կենտրոնում

Հ. Գ. Մինչ կենտրոնի բակում զրուցում էինք տղաների հետ, կենտրոնի տնօրենը ցույց տալով դեպի մեզ եկող 2 տղաների` հարցրեց, թե նրանցից ո՞ւմ ոտքն է իմ կարծիքով պրոթեզավորված։ Անմիջապես մատնացույց արեցի տղաներից մեկին, որի քայլվածքից երևում էր, որ պրոթեզ է կրում։ Արթուր Պետրոսյանը ժպտաց` ասելով, որ երկուսն էլ պորթեզավորված են, ուղղակի նա, ում քայլվածքից դա չի հասկացվում, Ապրիլյան պատերազմից հետո է պրոթեզավորվել։

Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Ներկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովԻրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ Քոչարյանին