Ղազախստանում կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Realtribune.ru-ն գրում է, որ ղազախ քաղաքական գործիչ Բախիտժան Կոպբաևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հաղթանակ է: «Երևանում տոն է, Անկարան հայտարարել է, որ այդ որոշումը խարխլում է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բարեկամությունն ու վստահությունը, բայց հիմա Էրդողանը փոխել է կոշիկները և ասել, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ: Դե էլ ուրիշ ի՞նչ անի: Ի վերջո, Անկարան ինքն է ընդունում 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը: Նրանք պարզապես հայտարարում են, որ այս բոլոր 1.5 միլիոն քաղաքացիական հայերը օսմանյան իշխանությունները սպանել են հենց այդպես, բայց ոչ այն պատճառով, որ նրանք հայ են: Ինչպիսի խղճուկ անհեթեթություն», - ասել է նա:
Քաղաքական գործիչը կարծում է, որ այժմ Ղազախստանը պետք է ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: «Եվ մի վախեցեք Անկարայից: 30 տարի շարունակ նրանք գրեթե ոչինչ չեն ներդրել Ղազախստանի տնտեսության մեջ, ի՞նչը կարելի է մատով ցույց տալ և ասել, որ դա կառուցել է Թուրքիան: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք մատնանշել հսկայական քանակությամբ հիվանդանոցներ և սոցիալական այլ հաստատություններ, որոնք Ղազախստանում կառուցել են Արաբական Էմիրությունները և այլ երկրներ, գործարաններ ու ֆաբրիկաներ, որոնք կառուցել են չինացիները և այլոք, բայց ոչ թուրքերը: Ժամանակն է, որ Ղազախստանը վարի Անկարայի կամքից անկախ արտաքին քաղաքականություն և լինի առաջադեմ աշխարհի առաջնագծում», - շեշտել է Կոպբաևը:
Կարեն Ամիրյան