70-ամյա կինը մահացել է վրաերթից օրեր անց
Ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 70-ամյա Անետա Դարբինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին Անետա Դարբինյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։