Լրահոս
Կարևոր


Համեմատություններ ու հետևանքներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Հասարակություն

Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:

Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական կայքերում կարդում ես, որ կարանտինը երկարացվել է մինչև օգոստոս, իսկ հունիսի 21-ից մինչև հուլիսի 5-ն աննախադեպ խիստ կարանտին է հայտրարարվում մայրաքաղաքում և ևս վեց-յոթ խոշոր քաղաքներում ու ադմինիստրատիվ շրջաններում, զարմանում ես: Բայց այդ երկրում էլ կորոնավիրուսը լուրջ խնդիրներ է ծնում:

Իսկ այդ ընթացքում վրաց խորհրդարանը քննարկում է այս տարվա բյուջեն վերանայելու հարցը: Որովհետև այս երկրում հնարավորինս մանրամասն գիտեն, թե ինչ վիճակում է սեփական տնտեսությունը: Քննարկումների ընթացքում ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ Վրաստանի կորուստները համավարակի սկզբից առ հունիսի կեսեր կազմել են 1 մլրդ 800 մլն լարի (մոտ 588 մլն դոլար): Ընդորում այդ գումարից 1 մլրդ 545 մլն լարին (մոտ 510 մլն դոլար) պետբյուջեի չհավաքագրված հարկային մուտքերն են: Հայտարարվում է, որ մայիս ամսի արտասահմանյան ֆինանսական փոխանցումները Վրաստան կրճատվել են 13.3 մլն դոլարով (կամ 9.6 տոկոսով) և կազմել 131.8 մլն դոլար: Պաշտոնական հաղորդագրության մեջ հատ-հատ նշված են երկրների ցուցանիշների փոփոխությունները: Արտասահմանյան փոխանցումների մեջ միշտ առաջին տեղում Ռուսաստանն էր: Իսկ հիմա Իտալիան է, որտեղից փոխանցումներն աճել են մոտ 36 տոկոսով (անցած մայիսի համեմատ) և կազմել 27.6 մլն դոլար (ցավոք, այս տարօրինակ փաստի բացատրությունները չկան): Ռուսաստանից կատարված փոխանցումները կրճատվել են մոտ 43 տոկոսով և կազմել մոտ 19.8 մլն դոլար:

Այս փաստը մեր համար ամենակարևորն է: Թերևս: Որովհետև մեր իշխանությունները միշտ ուշացնում են տնտեսական տեղեկատվության հրապարակումը, և վրաց օրինակը մեզ կարող է հուշել՝ որքան գումար կարելի է ակնկալել ՌԴ փոխանցումներից (մեր համար էլ արտասահմանյան փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է):

Տնտեսության մասին այս ու այլ մանրամասներն իշխանություններին հիմք է տվել ենթադրելու, որ 2020-ին վրացական տնտեսությունը կկրճատվի 4 տոկոսով (8.5 տոկոսանոց դեֆիցիտի պարագային): Ուստի վրաց կառավարությունն առաջարկում է պետբյուջեն կրճատել 800 մլն լարիի չափով (մոտ 262 մլն դոլար): Զուգահեռ վրաց իշխանությունները հայտնում են տարբեր խոշոր տնտեսական կառույցների հետ բանակցությունների մասին: Խոսքը 225 մլն դոլարանոց ընդհանուր ներդրումային ծրագրերի մասին է:

Բայց մեր ու տարածաշրջանային մյուս հարևանի համար նման «մանր-մունր» ծրագրերը հետաքրքիր չեն: Որովհետև մենք հերոսաբար պայքարում ենք համավարակի դեմ: Տնտեսական ծրագրերի ժամանակը չէ: Այս օրերին կորոնավիրուսով վարակվողների քանակն աշխարհում օրական մոտ 100 հազար է: Եվ այս տեմպի պարագային ամեն օր եռանիշ թվով (և ավելի) վարակվածներ արձանագրվում է մոտ 40 երկրում: Ու մեր երկիրը այդ ցուցակի կենտրոնում է: Իսկ Ադրբեջանը երրորդ տասնյակի վերջում: Վրաստանում վարակվածների թիվը հազվադեպ է երկնիշ թվով արձանագրվում (սովորաբար վարակվածների քանակը միանիշ թիվ է):

Միանշանակ չեմ պնդում, որ նման հարաբերությունը ձևավորվել է երկրի սոցիալ-տնտեսական կյանքի նկատմամբ յուրաքանչյուր իշխանության ծրագրերի (կամ դրանց բացակայության) արդյունքում: Բայց առաջարկում եմ մտածել այդ մասին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

ԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՔաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Էս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբՅան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբԵվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ «Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին Էդմոն Մարուքյանի ուսումնասիրությամբ՝ շուրջ 200 հազար մարդ չի ցանկանում ձայնը տալ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանըՈւղիղ՝ Գոշ համայնքից․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետՍամվել Կարապետյանը ինչ խոստանում, անում է. Արեգա Հովսեփյան Տավուշի ժողովրդից միշտ զգացել եմ քաղցրություն․ Նարեկ Կարապետյան Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը «Ուժեղ Հայաստանը» հանդիպում է Իջևանի բնակիչների հետ. Հրայր ԿամենդատյանԿվերազինենք մեր բանակը և կհզորացնենք մեր երկիրը․ Գրիգոր ԳրիգորյանՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Իջեւանում Գանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԱնհնար էր պատկերացնել, որ Հայաստանի հայ ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը․ Լիլիթ ԱրզումանյանԳագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Հայաստանի շահերի տեսանկյունից՝ իմ մոտեցումը Զելենսկու այցին. Մհեր Ավետիսյան Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան Փաշինյանը պարտվելու դեպքում կարող է չգնալ. ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի. Արմեն Մանվելյան Մենք փոփոխություն կբերենք գյուղատնտեսության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԲեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ ԶաքարյանՈւժեղ Հայաստանի հանդիպումը Գանձասար գյուղում. կեցցե Տավուշի հայ մարդիկ. Հրայր ԿամենդատյանԿառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» միացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավին Վայոց ձորումԱրժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանի խորքային հարցազրույցը աղքատության դեմ պայքարի, տնտեսական ծրագրի և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու մասինՔաղաքացուն տուգանելը դարձրել են եկամտի աղբյուր... Վերացնելու ենք այս համակարգը. Էդմոն ՄարուքյանՔՊ-ն քվե կստանա՞. հարցում Տեղ համայնքում Փաշինյանին տեղեկանք էի տվել. նա դա բառացի կրկնել է իր ասուլիսին ու ասել Ալիևին. Մարուքյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳավառումԴեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում