Լոռու մարզի մի խումբ երիտասարդներ, իմ նախաձեռնությամբ ճանաչողական այց կատարեցին Ազգային ժողով. Հրանտ Այվազյան
ՀասարակությունԵրիտասարդները հնարավորություն ունեցան տարբեր բնույթի հարցեր ուղղել <<Լուսավոր Հայասատան>> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, քննարկել մեր երկրին վերաբերող կարևոր թեմաներ, ուսումնասիրել ԱԺ-ի թանգարանն ու գրադարանը:
<<Լուսավոր Հայասատան>> խմբակցությունում իրենց հարցերի պատասխանները ստացան Աննա Կոստանյանից, Սարգիս Ալեքսանյանից և Կարեն Սիմոնյանից։
ԱԺ֊ի այգում հանդիպեցին <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավորներին, իրենց հետաքրքրող Հարցեր ուղղեցին, քննարկեցին ներկա իրավիճակը։
Երիտասարդները մեր ներկան և ապագան են, հետևաբար, անհրաժեշտ է աջակցել սերունդի առողջ քաղաքական գիտակցության ձևավորմանը։