Լրահոս
Կարևոր


Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել․ Հովհաննիսյան

Հասարակություն

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անկեղծություն- մաս 2

Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը:

Երեք տարի առաջ` մայիսի 1-ին, ազգակործան պատուհասի ընտրության օրն էր Ազգային ժողովում ու եթե դուք գիտեք` ինչ էր կատարվում փողոցներում, ապա ես գիտեմ` ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում: Իմ հետ ճանապարհ անցած մարդիկ, գործընկերներ, ինձ թվացյալ լավ վերաբերվող մարդիկ արյունոտ ու ատելությամբ լեցուն աչքերով ու հայացքով նայում էին ինձ, դա այն դեպքում, երբ նորմալ սովորական մարդկային հարաբերություններ ունեինք նրանց հետ, իրենց որևէ վնաս չէի տվել:

Դահլիճում իշխում էր ատելությունը, թևածում աղետի ուրվականը, սփռված էր չարություն ու դառնություն: Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել:

Այդ օրն առաջին անգամ չընտրեցի պատերազմ բերողին: Ու երեք տարի առաջ այս օրը` նա պատերազմն ուղարկեց մեր տուն` մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում: Ծայրահեղ բարդ էր դեմ գնալ մարդկանց կամքին, հատկապես որ ի տարբերություն փողոցային պատուհասի, նրանք ընդամենը արդարություն ու լավ կյանք էին որոնում: Հատկապես որ շատերի ասածների մեջ կար տրամաբանություն ու ապրած բարդություններ: Բայց ես դեմ գնացի ոչ թե մարդկանց, այլ անհամաձայնությունս արտահայտեցի նրանց խաբող ու մոլորեցնողին: Ու հասունացա: Այդ հասունությունը ինձ տվեց ընկերներ, տվեց անցած ուղի, որով հպարտանալ չեն կարող տասնյակ տարիներ քաղաքական դաշտում գտնվողները, գուցե դա մյուսների թերությունը չէ, բայց իմ առավելությունն է: Քաղաքականության մեջ գնահատեցի սկզբունքայնությունը, սովորեցի տարանջատել փուչիկ քաղաքական գործիչներին իրականներից, տեսա նիկոլի բերած քաղաքական աղանդավորության ու քաղաքական կռապաշտության ծաղկումը, թեև այդ արատը համատարած է:
Հետևություններ արեցի... շատ կուզենայի, որ քաղաքացիները կարողանան տեսնել ու գնահատել այն առաջնորդներին, ովքեր ունակ են ազնիվ լինել, ունակ են գնահատել այլ ոչ օգտագործել իրենց թիմակիցներին, ունակ են բաց կերպով խոսել իրենց սխալների մասին ու դա չհամարել թուլություն: Շատ դասեր եմ քաղել այս ամենից, բայց ամենակարևորը` կուռքեր ու ֆետիշներ չունենալ, կարողանալ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ լինել` ով էլ լինի դիմացինդ ու դա արտահայտել` ինչ էլ դա քեզ համար արժենա: Մինչ օրս: Մինչ այս պահը: Պետք է սովորել հարգել այլոց` անհամաձայն լինելու իրավունքը»:

ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»