Լրահոս
Կարևոր


Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ ունեինք պատերազմից առաջ եւ հետո:

- Պատերազմից առաջ ունեինք սպասում, բարեփոխումների նկատմամբ հավատ: Մեր սպասելիքները, որ նախորդ իշխանություններից չունեինք, ժողովուրդն ուզում էր, որ նոր իշխանությունները կատարեին: Այդ ցանկությունը մարդկանց մեջ բնատուր է, եւ ես կողմ եմ, որ բարեփոխումներ լինեն: Ու թեպետ մենք գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է թշնամու հետ, բայց ոչ ոք չէր սպասում, որ պատերազմ է լինելու: Առհասարակ, երբ դու ապրում ես վիշապի բերանում, պետք է միշտ պատրաստ լինես հարվածելու եւ կտրելու վիշապի գլուխը: Մենք պատմականորեն հայտնվեցինք այդպիսի իրադրության մեջ, եւ ես ուղղակի չեմ հասկանում մեր հանգստության հիմքերը, ինչո՞ւ ենք այդքան հանգիստ, որ պատերազմ չի լինելու, որ կարող ենք անդարդ, եսակենտրոն ապրել․ սա  վերաբերում է ե՛ւ անհատներին, ե՛ւ կառավարողներին: Պատերազմի ընթացքը շատ ավելի վատ էր, մենք շոկի ենթարկվեցինք, որովհետեւ, երբ սպասում ես հաղթանակի ու պարտվում ես, դա ուղղակի շոկի մեջ է գցում, այդ թվում` ինձ, էլ չասեմ այն կորուստների մասին, որ ունեցանք: Այդ ընթացքը ե՛ւ հիասթափություն բերեց, ե՛ւ կոտրեց, ոգեթափ արեց ժողովրդին, մինչդեռ հակառակը պետք է լիներ` ազգովի պետք է հավաքվեինք, ի մի գայինք, մեր ուժերն արագ մոբիլիզացնեինք, բայց դա տեղի չունեցավ կամ տեղի ունեցավ այնքանով, որքանով, ու դրան գումարվեցին արդեն անորոշությունը, դրսի միջամտությունները մեր քաղաքականությանը: Այդ ամենը մշուշ է ստեղծում, իսկ մշուշի մեջ հայտնված անհատներն ու ժողովուրդները դժվար են դուրս գալիս այդ վիճակից, որովհետեւ դա նաեւ հոգեբանական խնդիր է: Այս վիճակներից հետո մենք արդեն փաստի առաջ կանգնեցինք, եւ կարծում եմ` ժողովուրդն իր ամբողջականության մեջ գոնե պատկերացնում է ճշմարտությունը, ու թե ինչպես հայտնվեցինք այդ թունելի մեջ:


- Ո՞ւր է տանում այդ թունելը, դուրս կգա՞նք այդտեղից: 

- Թունելն ունի մի ելք, իսկ ուր է դա նայում` ժողովուրդը կասի: Կարծում եմ` թունելի լույսը պետք է լիներ ոչ թե հյուսիս, հարավ, արեւելք կամ արեւմուտք, այլ այդ լույսն ինքներս մեր մեջ պետք է որոնեինք, թեեւ քաղաքականությունը թելադրանք է նաեւ: Հիմա մենք, փաստորեն, այդ թունելի մեջ ենք դեռ:   

- Որպես ելք` այդ թունելից դուրս գալու, կարո՞ղ ենք դիտարկել հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները:  

- Դեռ հույս ունեմ, որ սթափության ժամերն ի վերջո գալու են: Մենք չենք կարող անընդհատ գրգռված, ինքնաոչնչացման վիճակում լինել, մենք պետք է ելքը գտնենք, եւ եթե որոշում են, որ խորհրդարանական նոր ընտրություններով մի արդյունքի պետք է հասնենք, ուրեմն պետք է այդ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեն այնպես, որ ժողովուրդն առավելագույնս եւ ճշմարտապես արտահայտի իր դիրքորոշումը: Ի վերջո՝ լինի դաշնակ, թե իմքայլական, այդ բոլորը մեր ազգի զավակներն են` մտածող են-մտածող չեն, բայց մերն են: Կատարյալ ազգ կամ կուսակցություններ գոյություն չունեն, բայց ամեն ինչ պետք է խելքի, գիտելիքի վրա հիմնված լինի՝ գումարած մեր պատմական փորձը: Ինչպես ժողովուրդը կորոշի, թող այդպես լինի:

- Պատերազմը մոտեցել է արդեն ՀՀ սահմաններին, եւ թեպետ իշխանությունները վստահեցնում են, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, այդուհանդերձ, Ալիեւը պարբերաբար հայտարարում է, թե իրականություն են դարձնելու Զանգեզուրի միջանցքը, ուզում է դա Հայաստանը, թե ոչ: Արցախի 70 տոկոսը կորցնելուց հետո Դուք Ձեր մեջ ունե՞ք անհանգստություն, որ հանկարծ ու կորցնենք նաեւ Սյունիքը:

- Ես այդ անհանգստությունը միշտ եմ ունեցել եւ հիմա էլ ունեմ: Անկախության այս 30 տարիների ընթացքում այն, ինչ Հայաստանի ներսում կատարվեց, քաղաքական երկրաշարժեր էին, մի երկրաշարժից մյուսն անցանք: 30 տարի Հայաստանն անընդհատ ցնցումների մեջ է, եւ այս ամենից հետո մտածել, որ հանգիստ կլինի, եւ թշնամին վրա չի տա` ո՞նց կարելի է: Միշտ պետք է մտածես, որ թշնամին առաջ շարժվելու պահանջ է ունենալու, իսկ դրան հակառակ՝ մենք պետք է կազմակերպենք մեր դիմադրությունը, բայց միջմարդկային, միջկուսակցական ատելության պայմաններում մեր մոբիլիզացիան հավասարվելու է զրոյի: Մի բան, որին ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ու մարդկանց:

- Նշեցիք, որ պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը թշնամու դեմ, բայց իշխանությունները թշնամուն այլեւս որպես թշնամի չեն ուզում դիտարկել եւ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոչեր են անում, նախ` վարչապետը, ապա` ԱԽ քարտուղարը: Դուք այս ամենից հետո տեսնո՞ւմ եք նման հնարավորություն: 

- Ես մտածում եմ, որ այս հետպատերազմական փուլում դա հնարավոր չէ, մի 30-50 տարի հետո` գուցե: Ինչպես որ մնացած պատերազմող պետությունները, որ սառը պատերազմի ժամանակ են անցել եւ հետո սկսել են կարգավորել հարաբերությունները: Օրինակ, երբ Ամերիկան ռումբը գցեց Ճապոնիայի վրա, դրանից հետո սառը պատերազմ էր երկու պետությունների միջեւ, բայց կամաց-կամաց ամերիկացիները հասան նրան, որ հումանիտար միջոցներով մաշեցին դա: Իսկ դրա պատրաստակամությունը պետք է երկկողմանի լինի: Եթե մեկը մյուսին սպանում է, ո՞վ է առաջինը ներողություն խնդրելու` սպանողի հարազատնե՞րն են ներողություն խնդրելու, թե՞ սպանվողի: Դրանից հետո նոր պարզ կդառնա՝ ներել, թե ոչ, որոշողը սա է լինում, բայց առաջին քայլը պետք է որ թուրքերն անեն կամ ադրբեջանցիները: Թե չէ՝ մենք ի՞նչ քայլ պետք է անենք․ համ պարտվենք, համ քա՞յլ անենք, դա արդեն 2-րդ պարտությունը կլինի: Հետո, եթե նրանք մտադրվել են մկրատել հայկական քարտեզը, ու նպատակադրված գործողությունների պլան է մշակված, ինչ ուզում ես արա: Բայցեւայնպես, դիվանագիտությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, ի վերջո՝ ինչի՞ համար են դիվանագիտական այդ ողջ կորպուրսը կամ քաղաքագետները, այդ բոլորն իրար հետ ինչո՞վ են զբաղված: Հիմա ի՞նչ պետք է անենք մենք` պետք է մեր միտքը հավաքենք եւ ազգային, պետական խնդիրները լուծենք, որովհետեւ թուրքերը չեն ուզում, որ մենք  պետություն ունենանք, դրա համար ամեն ինչ անում են, որ այս պետության մեջ ցնցումներ լինեն, եւ մեր պետության գլխին մի փորձանք գա:

- Ադրբեջանից եւ անձամբ Ալիեւի կողմից հնչող սպառնալիքներին ու հայտարարություններին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց բանաստեղծական մի քառատողով` նշելով, որ ոչ թե ատում է նրան, այլ` խղճում: Այս ոճով ասված խոսքը որքանո՞վ է համարժեք Ալիեւի հայտարարություններին: 

- Ուրեմն թող Նիկոլը բանաստեղծություններ չգրի ընդհանրապես, որովհետեւ մեկ-մեկ՝ պոպուլիզի մեջ, անում է նման բաներ` մասսայի առաջ արտասանելով: Նիկոլը պոեզիա գրելու հետ կապ չունի: Հետո՝ պետության ղեկավարներն իրար քառատողերով չեն պատասխանում, սա պոետական բանավեճ չէ: Նրա այս տեսակ պատասխանն ուղղակի ծիծաղելի բան է, երբ ռազմատենչ հայտարարություններին քառյակով ես պատասխանում: Եթե խղճում է, ուրեմն ինքը պետք է երաշխիք ունենա հակառակ պետության ռազմական հանցագործությունների հարցում, որ այն կդատապարտվի, իսկ եթե սովորական, մարդկային մակարդակով է խղճում, դա ուղղակի ոչինչ է: 

- Վերջերս վարչապետը ժողովրդին հորդորեց դուխները չգցել, չհուսահատվել, որովհետեւ Հայաստանում, Արցախում ապագա կա, եւ ինքն այդ ապագան կերտելու է՝ ազատ, երջանիկ եւ հզոր: Դուք հավատո՞ւմ եք ներկայիս իշխանությունների կողմից կերտվելիք հզոր ապագային: 

- Մենք, որպեսզի մեկին հավատանք կամ չհավատանք, լինի դա կուսակցություն, թե մարդ, պետք է նրա գործերը նայենք, տեսնենք՝ ինչ է արել, եւ ըստ դրա՝ մեր գնահատականը տանք: Պետական հարցերում ես ավելորդ մարդասիրությամբ չեմ տառապում: Իսկ այդ խոսելաոճը` ժողովուրդ ջան, ջան ու ղուրբան..., ես չեմ ընդունում, կարծես աթենական պոլիսում ժողովրդին խոսք է ասում, բայց տեսաք ինչ եղավ, դրանցից ոչ մեկն էլ չարդարացավ:

 

Մի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ