Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին միմյանց է բախվել 3 մեքենա, որից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին
ՀասարակությունԱյսօր՝ ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Երասխ–Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Արա Անդյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գևորգ Մելոյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ: