Լրահոս
Կարևոր


Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հուշամրցաշարի պատվավոր հյուրերի և մասնակիցների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Հաջորդիվ ԿԳՄՍ փոխնախարարն Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Սիփան Փաշինյանի, Սարգիս Ալեքսանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ հետևել է արդեն 28-րդ անգամ անցկացվող հուշամրցաշարի եզրափակիչ խաղին, որում Բագրատաշեն համայնքի թիմը հաղթել է Այրում համայնքի թիմին: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հուշամրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին, ընդգծել է դրա կազմակերպման կարևորությունը:

«Սպորտն այն կարևոր ոլորտներից է, որում գրանցվող մեծ ու փոքր հաղթանակները վերականգնում են սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Սպորտը սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ և չհուսահատվել: Փառք ու պատիվ մեր հերոսներին և շնորհակալություն հուշամրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին՝ հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը վառ պահելու համար: Նրանց հերոսության դիմաց մեզանից յուրաքանչյուրը նվազագույնը, որ կարող է անել, իր գործը լավագույնս կատարելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հավելել, որ մրցաշարը նպաստում է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը:

Հուշամրցաշարի աջակից «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Այս մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չկան. հաղթել է միասնությունը՝ հերոսների հիշատակը հարգելու գործում։ Փառք մեր հերոսներին… Իրապես, շատ անելիք ունենք, ապրելով և ազնիվ աշխատանքով յուրաքանչյուրս մեր միջավայրում պետք է վառ պահենք հերոսների հիշատակը»:

Մարզային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մարզադպրոցում, որտեղ ծանոթացել է շենքային և գույքային պայմաններին, քննարկել դրանց բարելավման հնարավոր ուղիները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մի շարք համայնքապետերի հետ քննարկել է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը, ենթակառուցվածքների առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր:

Կարեն Գիլոյանը մասնավորապես նշել է, որ սպորտային գերատեսչությունը կարևորում է մարզերում ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներ ունենալը, ուստի կանի հնարավորը՝ Հաղթանակ համայնքի մարզադաշտի բարեկարգմանը, համայնքային մարզադպրոցներին և մարզադահլիճներին գույքային աջակցություն տրամադրելու համար:

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան