Լրահոս
Կարևոր


Ալիեւի վերաբերյալ որոշումը կայացված է. Թուրքիան դրա դիմաց երաշխիքներ է պահանջում Նախիջեւանի համար

Հասարակություն

Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Շահմարլին օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան որպես ռեգիոնալ կայունության գրավական են դիտարկում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հեռացումը:

Ադրբեջանի նախկին դեսպանը ներկայացնում է ինսայդերական տեղեկատվությո՞ւն, թե պարզապես անձնական գնահատական: Սակայն Ադրբեջանի շուրջ զարգացումները, նաեւ Ադրբեջանի նախագահի վարքը հուշում են, որ Ալիեւն ինքն էլ լավ պատկերացնում է օրակարգում իր «դուրսգրման» հարցի առկայությունը:

Այդ օրակարգի հասունացման մասին տողերիս հեղինակը, Լրագիրը գրել է բազմիցս, անդրադառնալով Ալիեւի ռազմական դիվանագիտության փակուղուն: Ադրբեջանի նախագահը 2003 թվականից ի վեր ընտրել է ոչ միայն արցախյան գործընթացի, այլ ընդհանրապես ադրբեջանական պետական ու ազգային ինքնության կառուցման մի ճանապարհ, որը անխուսափելի է դարձնում ռեգիոնալ մեծ պատերազմը:

Ալիեւը կարող էր ունենալ պահանջարկ, եթե այդպիսի պատերազմը պահանջարկ ունենա աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մակարդակում: Բայց այդ պահանջարկը չկա եւ չի էլ լինելու, քանի դեռ կան Հայաստանն ու Արցախը: Իսկ Ալիեւը չի կարող ապրել Արցախից ու Հայաստանից ավելի երկար:

Ադրբեջանի նախագահի պահանջարկը 2016-ի ապրիլին վերացրեց հայկական բանակը: Ակնառու դարձավ, որ Ադրբեջանի նախագահի քաղաքականությունն այլեւս անպիտան է անգամ լոկալ ռազմա-քաղաքական սադրանքների միջոցով իրավիճակ կառավարելու համար: Ավելին, նա այդ իմաստով կարող է ռեսուրս լինել միայն Թուրքիայի համար, այն էլ առավելապես նույն Վաշինգտոնի եւ Մոսկվայի հանդեպ շանտաժի:

Եթե լիներ միայն Կրեմլը, շանտաժը կարող էր աշխատել, Ռուսաստանը չունի թուրքական շանտաժի հանդեպ իմունիտետ: Բայց հնարավոր չէ Կովկասում շանտաժի ենթարկել Մոսկվային, առանց դրանից Սպիտակ տանը զերծ պահելուց: Այլապես, Անկարան թերեւս վաղուց Կովկասում Ադրբեջանի միջոցով կստեղծեր գործնականում նույն իրավիճակը, ինչ Լիբիայում եւ Սիրիայում:

Ավելին, ըստ ամենայնի Թուրքիան դեմ չէ Ալիեւին հեռացնելուն, պարզապես ներկայում դրա դիմաց ակնկալում է երաշխիքներ Նախիջեւանի հարցում: Կամ շտապում է իր համար «փրկել» գոնե Նախիջեւանը, հասկանալով, որ կորցնում է Բաքուն: Անկարան աշխուժացրել է քայլերը Նախիջեւանի վերահսկողության ուղղությամբ: Վտանգը, որ իրեն կարող է հանձնել նաեւ Թուրքիան, զգացել է Ալիեւն էլ, ինչի համար էլ օրերս հիշեցնում էր, որ Նախիջեւանում հայրն է բարձրացրել Ադրբեջանի եռագույն դրոշը:

Ալիեւին հեռացնելու որոշումը կայացված է, եւ դրա յուրօրինակ կնիքն էր ՄԻԵԴ որոշումը Ռամիլ Սաֆարովի գործով, որով արձանագրվեց, որ Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում հովանավորում է էթնիկ սպանությունը: Հարցն այն է, թե որքան կերկարաձգի կորոնավիրուսը Ադրբեջանի նախագահի կյանքը:

Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան