Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհ
ՀասարակությունԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհը, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և դիմանանք, ավելին՝ սառնասրտորեն չնկատելու տանք որոշ բաներ։ Շուշին ամենալավն է երեևում, ավելի լավ է երևում Ղազանչեցոցը, Բաքվում դա լավ գիտեն։ Հենց դրա համար էլ իրենք մեզ Շուշիով ցավացնում են, մենք պետք է ուժեղ լինենք և դիմանանք։
Բաքվի քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ շատ մեծ հոգեբանական գրոհի է անցել։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որը նկարված է թշնամու կողմից Շուշիի մերձակայքից։ Մեր ավտոմքենաների տեղաշարժն է, բայց վերանգրված է ․ Армяне покидают Ханкенди։ Ուշադրություն դարձրեք, ռուսալեզու է։
Սյունիքի մարզում հին տեսանյութերը կրկին ակտիվացնում են, նոր հոգեբանական գրոհ են կազմակերպում սահմանային բնակչության համար։ Մենք պետք է լինենք սառնասիրտ, մեր սահմանային բնակչությունն այսօր բանակի նման կարևոր է, աչքի լույսի պես պետք է նայենք․․․