Թուրքիայում կտրուկ կկրճատեն խանութներում ապրանքատեսականին
Թուրքիայի ՆԳՆ-ն հանձնարարել է կրճատել խանութներում ապրանքատեսականին, հաղորդում է TASS-ը:
Ցանցային սուպերմարկետներում եւ առանձին հանրախանութներում թույլատրվում է միայն հիմնական սննդամթերք, կենցաղայի քիմիա, կենդանիների կեր, մանկական կերպ, դիմահարդարման միջոցներ վաճառել:
Բոլոր խանութները կաշխատեն ժամը 10:00-ից մինչեւ 17:00:
Թուրքիայի իշխանությունը երկրում լիարժեք լոկդաուն է սահմանել մինչեւ մայիսի 17-ը: