Լրահոս
Կարևոր


ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Հունաստանի լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ և անձնական իրավունքների, սոցիալական արդարության եւ խաղաղության, առողջության եւ անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:

Գործադուլի որոշումն ընդունել Է լրագրողների խոշորագույն արհմիությունը՝ Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությունը՝ ESIEA-ն, եւ դրա հետ համագործակցող ասոցիացիաները: Քանի որ Մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր Էր՝ Մեծ շաբաթը, աշխատավորների մայիսմեկյան ակցիաները հետաձգվել են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ, մայիսի 1-ի պարտադիր հանգստյան օրը տեղափոխվել Է երեքշաբթի օր՝ մայիսի 4-ին։

Մայիսի 4-ի առավոտյան ժամը 6-ից գործադուլ են սկսել զանգվածային լրատվամիջոցների մեծամասնությունը՝ մամուլը, ռադիոն, Համացանցը, մասնավոր եւ պետական հատվածը, ERT հունական հանրային հեռուստատեսությունը, Աթենքի AMHA նորությունների գործակալությունը, տեղական ինքնավարության ռադիոկայանները, տեղեկատվության եւ հաղորդակցությունների գլխավոր քարտուղարությունը, նախարարությունների եւ գերատեսչությունների մամուլի ծառայությունները:

Բացառություն Է արվել լրագրողների համար, որոնք լուսաբանում են գործադուլը եւ համավարակի մասին առողջապահության նախարարության տեղեկատվությունը: Արհմիությունը հայտարարում Է, որ քաղաքացիների ամենօրյա պայքարը հանուն օբյեկտիվ եւ հավաստի տեղեկատվության եղել եւ մնում Է ավելի բարդ, բայց ավելի անհրաժեշտ, քան երբեւիցե:

Մայիսի 4-ին գործադուլ կանցկացնի նաեւ մասնավոր հատվածի աշխատողների խոշորագույն արհմիությունը՝ GSEE-ն՝ Հունաստանի աշխատավորների համընդհանուր համադաշնությունը: «Մայիսի 1-ը գործադուլի օր Է, այլ ոչ թե տոն»,-ասվում Է համադաշնության հայտարարության մեջ:

GSEE-ն չի պատրաստվում ցույցեր անցկացնել:

Հիմնական գործադուլներն ու ցույցերը տեղի կունենան մայիսի 6-ին. դրանք կանցկացնեն «Համընդհանուր մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը եւ պետական հատվածի աշխատողների արհմիությունը՝ ADEDY-ը: 24-ժամյա գործադուլ կանցկացնեն նավաստիները եւ լաստանավային հաղորդակցության (հիմնական փոխադրամիջոցը Հունաստանի կղզիների եւ մայրցամաքային մասի միջեւ) ծառայողները, մետրոյի, տրոլեյբուսների, տրամվայների աշխատողները: ПАМЕ կոմունիստական արհմիությունը բոլոր աշխատավորներին կոչ Է արել առավոտյան ժամը 10-ին հանրահավաքի գալ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ «Սինտագմա», խորհրդարանի շենքի մոտ: Ավանդաբար ПАМЕ արհմիությունը հրաժարվում Է համատեղ ակցիաներ անցկացնել ADEDY-ի եւ GSEE-ի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԿարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարԵս պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Իմ ազատության սահմանափակմանը պատկան մարմինները չեն արձագանքել․ Հովհաննես Իշխանյան Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան Բազմաթիվ թոշակառուներ մի կերպ են փրկվում սովամահ լինելուց․ Հրայր Կամենդատյան Արցախի հարցը լուծված չէ՝ միջազգային իրավունքին համարժեք լուծում պետք է ստանա. Ավետիք Չալաբյան «Մեր ձևով» շարժմանը միացել է 13.000 կամավոր Կրոն և իշխանություն. հայկական կրոնական դաշտի տեսանելի ու անտեսանելի կողմերըՎաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ» «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ» Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալԱլիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ» 1-ին տիպի շաքարախտը սկսվում է ենթաստամոքսային գեղձի փոքր B բջիջների մահով․ DiabetesՈչ միայն նավթամթերք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին Արեգակնային ակտիվությունը պիկի վրա է. Ինը M-դասի բռնկում մեկ օրում և մոտեցող փոթորիկՀարկային բեռը կաճի. որքա՞ն գումար կմնա աշխատողի ձեռքին Կիևը կարող է ռեկորդային ցածր օգնություն ստանալ 2025 թվականին․ IfW «ԶՊՄԿ-ում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել» 2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցՆոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույսԵվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում․ Մելոյան