Ադրբեջանից ռազմագերիներին վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում. ռազմագերիները տեղափոխվեցին հիվանդանոց
Ադրբեջանում պահվող երեք հայ գերիներ արդեն Հայաստանում են: Ադրբեջանից ռազմագերիներին վերադարձնող ինքնաթիռը Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց րոպեներ առաջ։ Հաղորդվում է, որ ռազմագերիները ժամանելուն պես կտեղափոխվեն «Մուրացան» զինվորական հոսպիտալ։Նրանց ուղեկցում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Վերադարձած տղաների անուններն են՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան: