Շուշիում թուրքական հյուպատոսարան են բացելո՞ւ
ՀասարակությունԻրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դատելով Ադրբեջանի իշխանական սազանդարների հայտարարություններից՝ Էրդողանի՝ մայիսի կեսերին Շուշի սպասվող այցի ժամանակ հայտարարվելու է առաջիկայում Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացման մասին։
Ադրբեջանցիները հասկանում են, որ Արցախից բռնազավթված տարածքներն իրենց վերահսկողության տակ պահել կարողանալու համար պետք է բավարարեն Թուրքիայի ախորժակը և չխոչընդոտեն թուրքերին հնարավորինս արագ Արցախ խցկվելու գործում։