Լրահոս
Կարևոր


Վաղը կարող է ուշ լինել

Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ… Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը։ Եվ այսպես շարունակ։ Մենք ամեն օր ոչ միայն առերեսվում ենք այսպիսի լուրերի հետ, այլև ինքներս ենք ականատես լինում մեքենա վարելու ամենալկտի դրսևորումների։ Սա շատ վտանգավոր, սողացող պրոցես է, որը տանում է ամենաթողության։ Մեր երկրում բեսպրեդելը գնալով արմատավորվում է, իսկ վաղն այն կանխելը շատ բարդ է լինելու։

Այս իրավիճակի ակունքները հեռու փնտրել պետք չէ։ Ոչ էլ լուրջ իրավական և կրիմինալոգիական վերլուծություններ են անհրաժեշտ։ Այսպես է լինում, երբ իշխանությունը զուտ իշխանության համար է, և բոլոր ջանքերն ուղղված են բացառապես իշխանությունը պահելուն։ Այսպես է լինում, երբ ոստիկանությունը, իրավապահները զուտ իշխանության համար են, և նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իշխանությանը ծառայելու գործառույթով։ Երբ հազարավոր ոստիկաններ օր ու գիշեր լծված են իշխանությանը կառչած պարտության սիմվոլի անվտանգության ապահովման գործին, երբ մի շենքից մյուսը տեղափոխվելու համար կապիտուլյանտին անհրաժեշտ են դիպուկահարներ, երբ քննչական մարմիններն ու դատախազությունը զբաղված են քաղաքական պատվերի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելով, բեսպրեդելն անխուսափելի է։

Եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ Երևանն ու Հայաստանի մնացած քաղաքները կվերածվեն դժբախտ, դժգույն քաղաքների։ Իսկ դժբախտ, դժգույն քաղաքների ճակատագիրը մենք շատ լավ գիտենք։ Այս իշխանության անիշխանությունը համառ քայլերով տանում է դրան։

Լուծումը մեկն է. այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան,պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր, ամեն տեղ, հակառակ դեպքում պրոցեսները խորանալու են, դառնալով անվերականգնելի։ Վաղը կարող է ուշ լինել։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՉալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան