Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները բանակցություններ են վարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այդ համատեքստում երկու երկրների ղեկավարները քննարկել են հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը ։