Մահացել է Նորայր Ազատյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը:
Կինոթատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Նորայր Ազատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բարեկամներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
1991 թվականից Նորայր Ազատյանը զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենի պաշտոնը:
Հայաստանի համար ծանրագույն տարիներին կինոթատրոնի լուսահոգի տնօրեն Մարտուն Ադոյանի և Նորայր Ազատյանի համատեղ ջանքերով է, որ վերագործարկվել են Երևանի «Մոսկվա» և Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնները, իրականացվել են մի շարք միջազգային և տեղական կինոփառատոններ:
Անգնահատելի է նրանց ներդրումը հայկական ֆիլմարտադրության զարգացման և տարածման գործում:
Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը՝ 17:30-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: