Այվազյանը՝ Ադրբեջանի հետ սահմանի պաշտոնապես բաժանման մասին
Ադրբեջանի հետ սահմանի պաշտոնապես բաժանման մասին առայժմ խոսք չկա: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով, սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցը կդրվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, եւ երբ ստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կհամաձայնեցնի սահմանազատման մոտեցումները:
«Զինվորականների այժմյան տեղաշարժերը պայմանավորված են միայն անվտանգության նկատառումներով եւ կապված չեն սահմանազատման հետ», – բացատրեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Միաժամանակ նա նշեց, որ սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովն արդեն ձեւավորված է՝ հնարավոր գործարկման համար: