Արտահերթ ընտրություններին կմասնակցի ևս մեկ քաղաքական ուժ
«Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարին ներկայացվեցին քաղաքական ուժի նպատակներն ու հետագա անելիքները։ Կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի խոսքով՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին՝ չբացառելով գործակցությունը՝ առողջ քաղաքական ուժերի հետ ու նույնիսկ միասնական դաշինքով հանդես գալու հնարավորությունը։
Վահե Հակոբյանը նշում է՝ կուսակցություն հիմնելն իր և թիմակիցների համար ամենաբարդ որոշումներից էր։ Բայց վստահ է՝ այստեղ մարդիկ են, որոնց համար Հայաստանի անվտանգությունն առաջնային նպատակներից է։
Մանրամասները՝ տեսանյութում։