Քննչական կոմիտեն Անդրանիկ Մակարյանին ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրել ու մոռացել նրա մասին․«Փաստինֆո»
ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք առաջադրվել է դեռ ամիսներ առաջ, որն այս օրերին իշխանությունները փորձեցին ներկայացնել նորովի։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ քրեական գործի շրջանակներում և երբ է մեղադրանք առաջադրվել Մակարյանին, արդյոք նրա մասնակցությամբ եղել է առերես հարցաքննություն, երբ է վերջին անգամ Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել կամ այլ քննչական գործողության մասնակցել։