Դրամի փոխարժեքը փոփոխվել է
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.41 դրամով և կազմել 521.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.73 դրամով և կազմել 628.19 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.99 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով և կազմել 725.65 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 236.16 դրամով և կազմել 29879.43 դրամ: Արծաթի գինը նվազել է 8.53 դրամով և կազմել 440.84 դրամ: Պլատինի գինը նվազել է 436.21 դրամով և կազմել 20470.07 դրամ: