Չինական հրթիռի մնացորդները ընկել են Հնդկական օվկիանոսում
ՀասարակությունՉինական հրթիռի մնացորդները, որոնք անվերահսկելի մտել էին Երկրի մթնոլորտ, ընկել են Հնդկական օվկիանոսում՝ Մալդիվյան կղզիների մոտ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Long March 5B անվանումով հրթիռի մասերը մթնոլորտ են մուտք գործել այսօր վաղ առավոտյան:
ՆԱՍԱ-ն քննադատել է Չինաստանին հրթիռի հետագծի վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու մեջ: