Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին
ՀասարակությունՁյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հայ երիտասարդ ձյուդոիստ, ռազմագերի Ռոբերտ Վարդանյանի ազատ արձակման առնչությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (IJF) տարածած հայտարարությունից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Վարդանյանը ադրբեջանական գերությունից ազատ էր արձակվել մայիսի չորսին։