Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա կարող է կալանք դրվել
ՀասարակությունՏեղեկացնում եմ, որ Վահագն Վերմիշյանի հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին:
Այս գործով ներկայացրել ենք հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել ենք կալանք դնել Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա:
Միջնորդությունը պատճառաբանված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ից չի լինելու վարչապետ և իրեն բնորոշ ոճով խուսափելու է հնարավոր դատական ակտով բռնագանձվելիք գումարը վճարելուց:
Միաժամանակ հայտնում եմ, որ ստացվելիք ամբողջ գումարը (3.000.000 ՀՀ դրամ) ուղղվելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերով կալանավորման տակ գտնվող Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոփոխելու և գրավի կիրառման դեպքում գրավի գումարը վճարելուն:
Վահագն Վերմիշյանի փաստաբան Անի Մուրադյան