Լրահոս
Կարևոր


Արմեն Սարգսյան. Աշխարհը փոխվելու է նոր ռոբոտների միջոցով

Հասարակություն


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India)
միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով
համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով:
Horasis-ը միջազգային հեղինակավոր հարթակ է, որն անցկացնում է
միջազգային խոշոր տնտեսական համաժողովներ, այդ թվում՝ Պորտուգալիայում
անցկացվող հեղինակավոր Horasis Global Meeting-ը։ Մասնակիցները, որոնք
երկրների առաջնորդներ են, համաշխարհային ընկերությունների ու
կորպորացիաների ղեկավարներ, հայտնի փորձագետներ ու գիտնականներ, համատեղ
քննարկում են համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները եւ փորձում
առաջարկել լուծումներ։
«Հորասիս-Հնդկաստան»-ին մասնակցել են Horasis Vision համայնքի ավելի քան
400 բարձրաստիճան մասնակիցներ: Համաժողովի այս տարվա թեման վերաբերել է
հետհամավարակային գլոբալ մարտահրավերներին եւ դրանց հնարավոր կառավարմանը։
«Այսօր մենք ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջան: Սա նշանակում է, որ մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել: Մի կողմից, այժմ
ողբերգական ժամանակաշրջան է, իսկ պատմական հեռանկարի տեսանկյունից՝ հրաշալի
ժամանակահատված, երբ պարզ է, որ ապագան դասական չի լինելու՝ մեր սրընթաց
զարգացումների, մարդկության ունեցած մեծ կարողությունների շնորհիվ:
Աշխարհը փոխվելու է՝ նոր մեքենաների, ռոբոտների, արհեստական
բանականության միջոցով: Մենք ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, եւ
բազում մարտահրավերներ են ի հայտ գալու: Մենք պետք է վերաարժեւորենք շատ
երեւույթներ: Մեր կյանքի շատ ոլորտներ, ինչպես ես եմ անվանում, դառնում են
քվանտային՝ սկսած համաշխարհային ռիսկերից, ինչպիսին, օրինակ, այս
համավարակն է: Վերջինս համաճարակ է դարձել ոչ այն պատճառով, որ շատ
յուրատեսակ վիրուս է, այլ այն պատճառով, որ աշխարհը փոխվել է: Հենց այս նոր
փոխկապակցված աշխարհի պատճառով է վարակն արագորեն տարածվում ամբողջ
աշխարհում»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նշել է, որ պետք էր ավելի իմաստուն գտնվել եւ մինչեւ
համավարակը գումարներ ներդնել առողջապահության, բնապահպանության
ոլորտներում:
«Բնության պահպանումը շատ կարեւոր է, քանի որ մեզնից շատերը հասկանում
են, որ ապագա համավարակներն ի հայտ կգան մարդկանց եւ բնության անառողջ
հարաբերությունների արդյունքում: Մենք այսօր խաչմերուկում ենք: Սա հիանալի
աշխարհ է, որտեղ հիմա ողբերգական ժամանակներ են: Սա նոր քվանտային աշխարհ
է: Այն, ինչ մենք ունեցել ենք անցյալում, դասական էր: Այս նոր քվանտային
աշխարհը շատերի համար անկանխատեսելի, անհայտ, դժվար եւ վախեցնող է: Նրանց
համար, ովքեր կընդունեն այս նոր աշխարհը՝ օգտագործելով նոր տրամաբանություն
եւ նոր փիլիսոփայություն, այն կդառնա մոլորակի ամենալավ վայրն ապրելու
համար»:
Պատասխանելով ստեղծված իրավիճակի ու խնդիրների հաղթահարման ուղիների, միջազգային նոր
ինստիտուտների ստեղծման մասին հարցին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ նոր
ինստիտուտների ստեղծման անհրաժեշտություն չկա, պետք է պահել բոլոր
ինստիտուտները, կազմակերպությունները եւ վերափոխել եղած միջազգային
ինստիտուտների դերը:
«Տարիներ շարունակ ես մտածել եմ խելացի կամ հաջողակ փոքր երկրների
ակումբի մասին: Այն նպատակ ունի միավորել փոքր երկրների, որոնք
փոփոխությունների, հասկանալու, ապագային նայելու կարողություններ ունեն:
Ակումբում երկրները կփոխանակվեն գաղափարներով: Այս ակումբի ստեղծման մասին
քննարկումներ եմ ունեցել փոքր երկրների ղեկավարների հետ: Սա դաշինք,
տնտեսական, ռազմական կամ քաղաքական միություն չէ, այլ ուղղակի ակումբ է,
որտեղ կարող ես տեղեկատվություն փոխանակել: Կիսվելով՝ դու կարող ես մյուս
երկրներին ցույց տալ, թե ինչն ես լավ կամ վատ արել:
Աշխարհը փոխվում է, եւ պարտադիր չէ լինել մեծ, մեգամեծ, ունենալ
հսկայական տարածքներ, ռազմական ուժ: Փոքր երկրները կարող են իրենց ասելիքն
ունենալ համաշխարհային խնդիրների, տեղեկատվության, գիտության, կրթության
ոլորտների զարգացման վերաբերյալ: Փոքր երկրների կողմից բիզնեսի, կրթության
կառավարման հիանալի օրինակներ կան: Սա պարզապես ակումբ է, որը ցույց կտա,
որ փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլեւ հզոր եւ հաջողակ լինել»,-
ընդգծել է Հայաստանի նախագահը:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան