Լրահոս
Կարևոր


Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց. Միրզոյանը՝ լիտվացի խորհրդարանականներին

Քաղաքականություն

Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 11–ին, հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից։

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում հայկական պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրներն ունեն երկխոսության մեծ շրջանակ, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում եւ երախտագիտություն հայտնել լիտվական կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշել է,  որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ի թիվս որոնց՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ հրավիրել այդ օրերին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն:

Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան