Արմեն Սարգսյանն այս պահին ընթրում է Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում՝ «Большой»-ում․Mediaport
ՔաղաքականությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին ընթրում է Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում՝ «Большой»-ում։ Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Մոսկվայի հայ համայնքի երկու ներկայացուցիչ քիչ առաջ փորձել են մոտենալ ՀՀ նախագահին ու հարց ուղղել՝ ի՞նչ խղճով է պատերազմից, խայտառակ պարտություններից, 5000 զոհից հետո և մինչ օրս թշնամու ձեռքում
գտնվող գերիներ ունեցող երկրի նախագահը կյանքը վայելում:
Մինչդեռ Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանին ուղեկցող ՌԴ դաշնային անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մոտենալ ՀՀ նախագահին. վերջինս էլ լուռ հետևել է, թե ինչպես են ռեստորանից հեռացնում հայերին: