Թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան․ Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականությունՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սյունիքում այսօր տեղի ունեցած իրադարձություններին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ թշնամական հերթական ոտնձգությունը հնարավոր է դարձել բացառապես հայաստանյան ներկա իշխանությունների բացառիկ ապաշնորհության և թուլամորթության հետևանքով։
Թերևս թշնամական ուժերը, հասկանալով, որ շուտով այլևս Հայաստանում լինելու է ուժեղ և ազգային իշխանություն, ջանում են այս կապիտուլյանտ իշխանություններից պոկել հնարավոր ամեն բան։
Դիմում եմ հայկական բանակին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովրդը ձեր կողքին է և ամբողջությամբ կսատարի հայրենքի պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ։
Հիշեցնում եմ, որ այս իշխանությունների հեռացմանը մնացել է ընդամենը 39 օր, որից հետո կունենանք անվտանգ երկիր և պաշտպանված սահմաններ։
Մինչ այդ պետք է զգոն հսկենք մեր սահմանները»։