Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանն Արմեն Սիմոնյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2021 թվականի մայիսի 26-ից 28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ տրանսպորտի և ենթակառուցվածքների թեմայով խորհրդատվական կոմիտեի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։
2. Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: