Լրահոս
Կարևոր


Նատալիա Ռոտենբերգ. Մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի (լուսանկար, տեսանյութ)

Քաղաքականություն

«Նովոստի – Արմենիա» յութուբյան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրը ՝ բարերար և հասարակական գործիչ Նատալյա Ռոտենբերգը, հայտարարեց, որ պատրաստ է աշխատել հանուն Հայաստանի ապագայի, խոսեց արդեն իրականացվող ծրագրերի և այն մասին, թե ինչպես է նա դարձել մեծ հայկական ընտանիքի մի մաս:

Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում մենք չէինք կարող մի կողմ կանգնել

Գիտեք՝ մարդիկ բաժանվում են երկու տեսակի, երկու կատեգորիաների. ոմանք դիտորդ են, իսկ մյուսները գործի մարդիկ են: Եվ ես ամուսնուս `ձեռնարկատեր և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի հետ միասին, չէինք կարող միայն դիտորդի կարգավիճակում լինել երկրի համար այս դժվար պահին և նայել, թե ինչպես է երկիրը տառապում` աջակցության կարիք ունենալով: Մենք որոշեցինք գալ այստեղ և սկսել գործել, օգնել մարդկանց, այսինքն ՝ անել այն, ինչ կախված է մեզանից: Մենք գործարար մարդիկ ենք, և այդ պատճառով այստեղ ենք:

Հայաստանը ՝ որպես գիտակցված ընտրություն

Ես որոշեցի ապրել Հայաստանում: Այստեղ զգացվում են պատմությունը, ավանդույթները: Ես սիրում եմ դուրս գալ բնության գիրկը, օրինակ ՝ Սեւանա լիճ: Ինձ դուր են գալիս ձեր սովորույթները, խոհանոցը: Հայաստանն ինձ սիրով ընդունեց, ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում: Ես փնտրում եմ, թե ինչպես կարող եմ օգտակար լինել, այսինքն `փորձում եմ ինձ որպես օգնության, օգուտի մարդ: Ես նայում եմ, ուսումնասիրում եմ նախագծեր, որտեղ կարող եմ ինձ դրսևորել և ինչ-որ բան անել Հայաստանի համար, թողնել իմ հետքը: Քանի որ մեր հիմնական առաքելությունն է ՝ մեզնից հետո ինչ-որ բան թողնել: Եվ ես արդեն սկսել եմ Հայաստանում մի քանի նախագծեր իրականացնել, մասնավորապես ՝ պտղատու այգիներ հիմնել: Մենք նախագիծ սկսեցինք նաև Գավառում. կինոթատրոն ենք կառուցում, աշխատում ենք հարակից տարածքի կանաչապատման ուղղությամբ, որտեղ նաև խաղահրապարակ է տեղակայվելու: Այսինքն ՝ դա կլինի մի ընտանեկան կղզյակ Գավառի կենտրոնում: Մենք ցանկանում ենք հնարավորին չափ արագ ավարտել, քանի որ ամառն արդեն գրեթե սկսվել է, իսկ դպրոցում դասերն ավարտվում են: Ես կցանկանայի, որ երեխաներն ամբողջ ամառն անցկացնեին այս կղզյակում:

Ինչու՞ Գավառ:

Մենք սկսեցինք Գավառից, քանի որ, նախ, սա ամուսնուս հայրենիքն է: Նա այստեղ է ծնվել և շատ բան է արել ժողովրդի համար և շարունակում է իրականացնել բազմաթիվ սոցիալական նախագծեր: Այս ընտանիքը հայտնի է տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարզ, բնականաբար, ուշադրության և ներդրումների կարիք ունի: Երևում է, որ մարզերը զրկված են ուշադրությունից: Բոլոր միջոցները ՝ փողը, ներդրումները, կենտրոնացած են Երևանում, ուստի ես սկսեցի հակառակից:

Наталья Ротенберг (1).jpg

Ամուսնացած հայի հետ կամ երկու առաջնորդ մեկ ընտանիքում

Դա նույնն է, ինչ գործընկերությունը բիզնեսի մեջ , այսինքն ՝ ամենակարևորն է համաձայնեցնել և սահմանել շրջանակ, որը չի կարելի հատել: Իրոք, մենք երկու առաջնորդ ենք: Երբ հանդիպեցինք, մենք արդեն կայացած անհատականություններ էինք, և ստիպված էինք հարմարվել, ընդունել միմյանց: Այստեղ ամենակարևորը փոխադարձ հարգանքն է: Ես հարգում եմ նրա տարածքը, նա՝ իմը: Ես հարգում եմ նրա գործունեությունը, նա `իմը: Այսինքն ՝ մենք հարաբերությունների մեջ, ասենք, ճնշող, նվաստացուցիչ հույզեր չունենք: Դա ամենակարևորն է: Բնականաբար, կա սեր, հարգանք և օգնություն միմյանց: Ինձ պետք է նրա օգնությունը, քանի որ Հայաստանն ունի իր սեփական կանոնները, և ինձ պետք է, որ նա այստեղ իմ ուղեցորդը լինի: Նա, հավանաբար, ես նրան պետք եմ որպես ուղեկցորդ  որոշ այլ ուղղություններում: Այսինքն ՝ ես տեսնում եմ նման գործընկերություն, և դա շատ կարևոր է:

Հայ-ռուսական համագործակցության մակարդակը

Այն բավարար չէ: Իրոք, կան բացեր: Ռուսաց լեզվի դասագրքերի, դասավանդման ժամերի քանակը բավարար չեն: Ես բարձրացրել եմ այս հարցը, և ինձ ասացին, որ այստեղ շատ ակտիվորեն տարածվում են արևմտյան, նույնիսկ չինական ծրագրերը, որոնք օգնում են տաղանդներին և որոշ դրամաշնորհներ տալիս ուսանողներին: Այսինքն ՝ նրանք ակտիվ գործունեություն են ծավալում ուսանողների և երիտասարդների շրջանում: Ռուսաստանն այստեղ պետք է ոչ միայն հասնի, այլ առաջ անցնի: Եթե ​​սրան ուշադրություն չդարձնենք, ապա ժամանակի ընթացքում մենք ամբողջությամբ կկորցնենք հայ-ռուսական այս կապը, և հետո զարմանալու կարիք չի լինի:

Հայաստանում Ռուսաստանի «փափուկ ուժը» խթանելու մասին

Ես պատրաստ եմ աշխատել այս ուղղությամբ: Սա ինձ համար դա միևնույն չէ: Սկզբունքորեն ես հասկանում եմ, թե ինչ է պետք անել, ում հետ խոսել, ինչն այստեղ պետք է փոխել: Մնում է միայն այդ հարցերի գծով ներկայացուցչի պաշտոնական կարգավիճակ ստանալ և անցնել գործի: Ես դա հաճույքով հանձն կառնեմ: Նախ անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսական ուսումնական ծրագրով սովորող երեխաները չզգան, որ հետ են մնում իրենց ռուս հասակակիցներից, ինչպես նաև բոլոր երեխաներին տրամադրեն դասագրքեր: Այդ ժամանակ մենք պետք է ուսանողների փոխանակում հաստատենք: Հետագայում `համատեղ բիզնես ֆորումների, սթարթափ նախագծերի ուսանողական ֆորումների ստեղծում: Կրկին փորձի փոխանակում, հնարավոր է՝ համատեղ նախագծերի ստեղծում, կապիտալի ներգրավում:

Մեծ հեռանկարներ Հայաստանում

Հայաստանում հեռանկարների մեծ դաշտ կա: Իհարկե, կասեք, որ Երևանը ամբողջությամբ կառուցված է: Եվ ինչ, Հայաստանը միայն Երևանի՞ց է բաղկացած: Ասում եմ ՝ գնացեք մարզեր: Այո, այնտեղ ենթակառուցվածք չկա… Սկսե՛ք: Եղեք առաջին բացահայտողը, ռահվիրան, այդ տարածաշրջանի օրինակը, նրա հերոսը: Արեք այն, ինչ ձեզանից առաջ ոչ ոք չի արել 50 տարվա ընթացքում:

Наталья Ротенберг (1).jpg

Վերադարձ քաղաքականություն ազգային աղետի ժամանակ

Իսկապես, ամուսինս փորձ ունի, նա երկար ժամանակ պատգամավոր էր, մասնակցում էր օրենքների ստեղծմանը: Տիգրան Գրիգորևիչը այստեղ բերեց VivaCell МТS (այժմ ՝ Viva-МТS - խմբ.): Ի դեպ, այնտեղ աշխատում է 1200 մարդ, սա Հայաստանի ամենամեծ հարկատուներից մեկն է: Ամուսինս դեռևս մի քանի նախագիծ ունի իր խնայատուփում, որոնք նա կարող է իրականացնել Հայաստանի զարգացման համար: Նա իր երկրի մեծ հայրենասեր է: Ես ուզում եմ մի փոքր գովել ամուսնուս: Եթե ​​չլիներ նրա հայրենասիրությունը, նա ինձ այստեղ չէր բերելու, և մենք միասին նախագծեր չէինք անի այստեղ: 20 տարի շարունակ նա եղել է իր բարեգործական հիմնադրամի հիմնադիրը, որի միջոցով իրականացվել են մեծ թվով սոցիալական նախագծեր: Նա իր մարզում առաջնագծում էր հենց որպես պատգամավոր: Մարդիկ ճանաչում են նրան, հավատում են: Նա հասկանում է, թե ինչ է պետք անել Հայաստանի համար: Մենք հասկանում ենք, թե ինչ ահռելի պատասխանատվություն է երկիրը ոտքի բարձրացնելը և վերակառուցելը: Բայց ես և Տիգրանը, մենք ստեղծագործ մարդիկ ենք: Մենք սիրում ենք կառուցել, ստեղծել նոր նախագծեր: Օրինակ ՝ զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջությունը պետք է զարգանա Հայաստանում `ուղեկցող ենթակառուցվածքներով: PR- ն պետք է արվի հենց զբոսաշրջության ոլորտում: Այստեղ այն չի բավականացնում: Հայաստանը պատմական վայրերով չքնաղ երկիր է, և յուրաքանչյուր ոք ցանկանում է իմանալ նրա պատմությունը: Բայց բավարար PR- ի, տեսանյութերի, մարքեթինգի բացակայության պատճառով `դա այդպես չէ: Ինձ թվում է, որ այստեղ ամենակարևորը ներդրումներ գրավելն է: Ուստի անհրաժեշտ է մի փոքր կատարելագործել օրենսդրությունը ձեռներեցության տեսանկյունից ՝ բիզնեսի համար առավել գրավիչ պայմաններ ստեղծելու համար: Տալ որոշ արտոնություններ, հող՝  կառուցելու համար: Չես կառուցում՝ դուրս ես գալիս նախագծից: Կրթություն, ևս մեկ անգամ:

Հայաստանն ապագա ունի

Հայաստանն ապագա ունի: Բայց ես չէի ցանկանա, որ Հայաստանը նմանվեր Դուբային ՝ երկնաքերերով ժամանակակից  երկիր: Ես խոսում եմ մարդկանց, մշակութային, արվեստի, կրթական գործիչների հետ, և նրանք աջակից են  Հայաստանը որպես պահպանվող տարածք, որպես պատմական թանգարան պահպանելուն: Նրանք չեն ուզում այդ երկնաքերերը, թվայնացումը, ռոբոտաշինությունը: Եվ ինձ թվում է, որ դա ճիշտ է: Ձեր երկիրը պետք է պահպանվի որպես պահպանվող տարածքի, մաքուր օդի, գեղեցիկ լեռների, բնության, Սևանա լճի կղզյակ: 

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանը Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»