Տարածաշրջանում 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել
ՀասարակությունԻրանում 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Բոջնուրդ քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը գրանցվել է UTC 00.54-ին:
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալները դեռ չեն հաղորդվում: