Ադրբեջանցիները թաղամաս են ուզում Երևանում. Նախկին վարչապետ
ՔաղաքականությունԵս չեմ զարմանա, եթե վաղն ադրբեջանցիները երկու մեքենա նստեն, Սիսիանից գան հասնեն Երևան, երկու մարդու ձերբակալեն ու գնան: Ոչինչ չեն ասելու: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանի խոսքերով, այսօր Ալիևը ցանկանում է Գեղարքունիքի հատվածում դուրս գալ Սևանա լճի վրա, բացի դրանից թաղմաս է պահանջում ադրբեջանցիների համար Երևանում. «Իհարկե, հիմա կհետևի Նիկոլի կամ նրա վիժվածքների, Արսեն Թորոսյան ա, ինչ զիբիլ ա, երեկոյան ինչ-որ բաներ կգրեն»,-ասաց նա: