Լրահոս
Կարևոր


Կրթաթոշակներ և անվճար սովորելու հնարավորություն Գ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղում

Հասարակություն

Հարցազրույց Գ.Վ. Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն պ.գ.թ. Թամարա Վարդանյանի հետ

-Տիկին Վարդանյան, վերջերս տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի «Հեռանկարային Հետազոտությունների լաբորատորիայի» հանդիսավոր բացումը։ Բացման խոսքում դուք նշեցիք, որ մասնաճյուղի կրթական ծրագրերում գերակա ուղղություններն ընդգրկում են ՏՏ ոլորտը։ Խնդրում ենք մանրամասնել, ի՞նչ հեռանկարներ են առաջանում ուսանողների համար։

-Առաջին և հիմնական նորությունն այս տարի այն է, որ Գ․Վ․ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը հատուկ քվոտայով բյուջետային տեղեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից։ Ընդ որում, բյուջետային տեղերը հատկացված են «Կիրառական ինֆորմատիկա» ֆակուլտետի համար, որտեղ ուսումնառության ավարտին ուսանողը ստանալու է ՌԴ պետական դիպլոմ՝ «Կիրառական ինֆորմատիկան տնտեսությունում» (Прикладная информатика в экономике) մասնագիտացումով։ Ըստ էության, ենթադրվում է միջառարկայական հետազոտությունների հարթակի ձևավորում։ Ուսումնական պլանն ու առարկայական ցանկն այնպիսի տրամաբանությամբ են մշակված, որ ՏՏ ոլորտն ու տնտեսագիտությունը մեկտեղված են, ինչը կտրուկ բարձրացնելու է ուսումնառության կիրառական բաղադրիչը։ Մեր նպատակն է դաստիարակել ուսանողին որպես հետազոտող-անհատ։ Այդ խնդրին է ծառայելու նաև նորաբաց լաբորատորիայի գործունեությունը։

-Տարեցտարի բուհերում նկատվում է ուսման վարձերի բարձրացում հասարակության վճարողունակության անկման ֆոնին, այսինքն՝ կրթության հասանելիությունը լրջորեն վտանգված է, ուստի, եթե դեմ չեք, վերադառնանք կրթաթոշակներին և անվճար տեղերին։ Եթե կարելի է, մանրամասնեք, թե ինչի՞ մասին է խոսքը։

-Իհարկե, նախ կցանկանայի նշել, որ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր ունի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում, սակայն անվճար ուսման հնարավորություն ստացել են միայն Երևանի մասնաճյուղի դիմորդները։ Կարևոր է նաև, որ ուսանողները ոչ միայն անվճար ուսումնառության հնարավորություն կունենան, այլև կստանան ամսեկան կրթաթոշակ ՌԴ կառավարությունից։ Անշուշտ, մենք ակնկալում ենք տաղանդավոր դիմորդների մուտքը մեր համալսարան, ուստի բյուջետային տեղերում ընդգրկվելու համար դիմորդը պետք է ցուցաբերի խոր գիտելիքներ և համապատասխան պատրաստվածություն։ Այս տարի բյուջետային տեղերի քանակը 10-ն է, սակայն հուսով ենք, որ տարեցտարի այն կավելանա։ 

Վերջում կուզենայի, օգտվելով առիթից, հաջողություն մաղթել 2021թ․ բոլոր դիմորդներին, ցանկանալ նրանց կանաչ ճանապարհ, ջանասիրություն, բարձր առաջադիմություն և նպատակասլացություն։  

 

 
Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար