Exclusive. Պարզ է դարձել Հռիփսիմե Հակոբյանի ապագա բալիկի սեռը. երգչուհին տեսանյութ է հրապարակել
ՎիդեոStarnews-ին հայտնի է դարձել Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի չծնված երեխայի սեռը: Նրանք երկրորդ որդին են ունենալու, ինչը պարզել են տոնական միջոցառում անցկացնելով:
Հավելենք, որ զույգն այս շրջանում ԱՄՆ-ում է, որտեղ էլ Հռիփսիմեն պատրաստվում է ծննդաբերել իր որդուն: Ի դեպ, Հռիփսիմեի՝ ԱՄՆ-ում ծննդաբերելու մասին առաջինը հենց Starnews-ն էր տեղեկացրել:
Նշենք, որ Հռիփսիմեին ու Մարտինին արդեն միացել է նաև Լեոն, ով մինչ այդ դասերի պատճառով Երևանում էր:
Հիշեցնենք նաև, որ տևական ժամանակ Հռիփսիմեն թաքցնում էր հղիությունը՝ փորձելով քողարկել այն հագուստի միջոցով: