Մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը. Սերգեյ Լավրով
ՔաղաքականությունՄենք երեկ ոչ պաշտոնական ֆորմատով սկսել ենք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աշխատանքները: Մենք խոսել ենք մեր հայ գործընկերների դիմումի մասին և համապատասխան այդ խնդրանքի քննարկել ենք Երևանի ու Բաքվի հարաբերությունների վերաբերյալ իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքերով, կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանն առաջարկել է նախ աջակցություն ցուցաբերել սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում:
Ռուսական կողմը նաև հանդես է եկել հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որի աշխատանքներին Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդատուի, կամ, Լավրովի խոսքերով, եթե կուզենք, միջնորդի կարգավիճակով:
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը մյուս անդամ երկրներին տեղեկացրել է այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը գործադրում է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի կարգավորման ուղղությամբ: