Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գոհ է այդ թվում ՊՆ-ի կատարած աշխատանքից
ՔաղաքականությունՌազմական գործողություններից խուսափելու ու ադրբեջանցի զինծառայողների հեռանալուն հասնելու համար ահռելի մեծ դիվանագատիկան աշխատանք է արվել ու արվում, ինչի կարևոր վկայություններից է այն, որ նիստին ԱԳՆ-ի տեղը թափուր է, քանի որ մեր գործընկերները զբաղվում են աշխատանքով: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ «Պետք է արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ դիվանագիտական աշխատանք է տանում նաև ՊՆ-ն, փոխվարչապետերը. «Համարում եմ հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերների ու ՀՀ դիրքորոշումները նույնական են: Այն է՝ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Ըստ էության, սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է: Ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաև հրապարակային»: